• Latest news

Երեւանում կանցկացվի Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ ամենամյա համաժողովը

11 սեպտեմբերի, 2018  22:30

Վիրաբույժների հայկական ասոցիացիան (ՎՀԱ) եւ Վիրաբուժության եվրոպական միությունը (ՎԵՄ) համակազմակերպիչների հետ միասին 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երեւանում համատեղ անցկացնելու են ՎՀԱ 4-րդ հնգամյա վեհաժողովը եւ ՎԵՄ ամենամյա 22-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում ընթանալու է նաեւ Եվրոպայի վիրաբուժության ռեզիդենտների /կլինիկական օրդինատորների/ եւ ասպիրանտների /երիտասարդ գիտնականների/ 3-րդ համաժողովը, որը դարձել է ՎԵՄ համաժողովների պրակտիկայում գեղեցիկ, բարի ավանդույթ, ինչը թույլ է տալիս նույն միջոցառման ժամանակ հաղորդակցվեն մասնագիտական տարբեր մակարդակների մասնագետները:

Համատեղ համաժողովի ծրագիրն ընդգրկում է վիրաբուժության տարբեր բաժիններ:

Ավելի քան 20 տարի Վիրաբուժության եվրոպական միությունը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը, ջանքեր է գործադրում հարստացնելու եւ ուժեղացնելու համագործակցությունը արեւմուտքի եւ արեւելքի վիրաբույժների միջեւ: ՎԵՄ աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի եւ Ասիայի տասնյակ երկրներ: Տարեցտարի կազմակերպությունը դառնում է ավելի ուժեղ եւ հարուստ իր անդամներով, իր ազդեցությամբ:

Վիրաբույժների հայկական ասոցիացիան անցած մի քանի տասնամյակներում եւ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի դժվարին ժամանակներում, եւ հանրապետության զարգացման տարիներին կատարել է իր գործառույթները, մեթոդաբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի վիրաբույժներին, ստեղծել կապեր արտասահմանյան կլինիկաների հետ վիրաբուժության տարբեր ճյուղերը զարգացնելու ուղղությամբ: Այդ զարգացմանը նպաստելու, փորձի փոխանակման նպատակով 2003 թվականից անցկացվում են հայ վիրաբույժների հնգամյա վեհաժողովները:

Երեւանում կայանալիք համատեղ վիրաբուժական համաժողովը նշանակալից է նաեւ նրանով, որ այն անցկացվելու է մեր մայրաքաղաքի 2800-ամյակի միջոցառումների օրերին:

Վիրաբուժության համաժողովը լինելու է եռալեզու, կազմկոմիտեն ապահովելու է զեկուցումների ժամանակ թարգմանություն հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել