• Latest news

Ամենաանօգուտ բժշկական պրոցեդուրաները

23 սեպտեմբերի, 2018  15:45

Ամերիկյան Մերիլենդ համալսարանի գիտնականները, հիմնվելով PubMed-ի բժշկական եւ կենսաբանական հրապարակումների տվյալների բազայի վրա, կազմել են ախտորոշիչ եւ բուժող 10 ամենաանարդյունավետ պրոցեդուրաների ցուցակը՝ տեղեկացնում է ScienceAlert-ը։

Հետազոտողները որոնումների ժամանակ գործածել են այնպիսի հիմնաբառեր, ինչպիսիք են «չափից դուրս բուժում», «անպետք» եւ այլն։ Նրանք վերլուծել են ընդամենը 2252 հոդված, որից 1224-ը վերաբերում էին դեղորայքի եւ պրոցեդուրաների չափացանց շատ գործածմանը, այդ թվում այն դեպքերին, երբ դա ավելի վնասել է, քան օգնել։ Արդյունքում այդ հոդվածներից ընտրվել է 122-ը, որոնց հիման վրա էլ կազմվել է բուժման առավել անօգուտ միջոցների ցուցակը։ Դա բոլորովին էլ չի նշանակում, որ այդ պրոցեդուրաները պետք չէ անել։ Կարեւոր է հիշել, որ դրանք իզուր չեն արվել։

Տրանսէզոֆագելային էխոկարդիոգրաֆիա

Պարզ ասած՝ սա սրտի ուլտրաձայնային հետազոտություն է, երբ հաղորդիչը տեղադրվում է կերակրափողում։ Բժիշկը կարող է օգտագործել այս մեթոդը սովորական էլեկտրակարդիոգրամայի փոխարեն։ Գիտնականները պնդում են, որ ցավազրկման հետ կապված ռիսկերն այս դեպքում ավելի շատ են, քան տվյալներից ստացված օգուտը։

Կոմպյուտերային տոմոգրաֆիական անգիոգրաֆիա

Այն թույլ է տալիս ստուգել թոքային արտերիաների աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ հիվանդը ճառագայթման ավելորդ դոզա է ստանում։

Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Խոսքը ԿՏ-ի մասին է, որը ցուցված է շնչառական թեթեւ խնդիրներ ունեցողներին։ Նման դեպքում այս մեթոդը կարող է որեւ է օգուտ տալ։ Հնարավոր է՝ հիվանդի մոտ գոյություն չունեցող պաթոլոգիա գտնվի։

Քներակի ուլտրաձայնային հետազոտություն (УЗИ) եւ ստենտավորում

Սա գլխուղեղի մեծ մասը սնուցող քներակի հետազոտությունն է։ УЗИ-ն օգնում է հայտնաբերել ինսուլտը։ Վաղ ախտորոշումն կարող է անգամ կյանք փրկել։ Սակայն այս հետազոտության տասից ինը զուր է արվում։ Հատկապես ստենտավորման դեպքում, երբ այն կատարվում է վիրահատական ճանապարհով։

Շագանակագեղձի բուժման ագրեսիվ մեթոդ

Շագանակագեղձի քաղցկեղը կարելի է բուժել, եթե հայտնաբերվի վաղ փուլում։ Դա կարելի է անել շագանակագեղձի հակամարմինների՝ մարկերի հայտնաբերման համար արյան անալիզի միջոցով։ Տղամարդկանց միայն մեկ տոկոսն է մահանում շագանակագեղձի հեռացման վիրահատությունից հետո բարդություններից։ Նույն տոկոսն են կազմում դրանից խուսափողները։

Լրացուցիչ թթվածին՝ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեպքում

Շատ թթվածինը բոլորովին էլ չի ստիպում թոքերին լավ աշխատել։ Սակայն կարող է ստիպել, որ թոքերն իրենց մեջ ածխաթթու գազ պահեն, ինչը լավ չէ։

Բժշկական անարդյունավետ ծառայությունների թվում են նաեւ պատռված մենիսկի վիրահատությունը, հիվանդանոցային դիետան, կարդիոգրաման եւ նույնիսկ հակաբիոտիկները (երբեմն բժիշկները հակաբիոտիկ են նշանակում այն դեպքում, երբ դա բոլորովին էլ անհրաժեշտ չէ։ Որպես օրենք՝ նշանակումների կեսի դեպքում հենց այդպես էլ լինում է):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել