• Latest news

Ժուժաննա Յակաբը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ

25 սեպտեմբերի, 2018  13:06

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ուղղված ծխախոտի դեմ պայքարի հիմնական սկզբունքների ներդրմանը եւ ծխախոտի արդյունաբերության բացասական գործունեությանը։

Նամակում, մասնավորապես ասվում է.

Ձերդ գերազանցություն,          

Հայաստանն աշխարհի առաջին երկրների շարքում 2004 թվականի նոյեմբերի 29-ին վավերացրել է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվեցիան (ԾՊՇԿ): Այդ վավերացումից հետո Հայաստանն անցել է ԱՀԿ ԾՊՇԿ իրականացմանը, ունենալով առողջապահության եւ էկոնոմիկայի բնագավառում որոշակի դրական արդյունքներ, որոնք օգուտ են բերում Ձեր երկրի մարդկանց:

Թույլ տվեք ինձ, Ձերդ գերազանցություն, ապագայում նույնպես ապավինել հանրային առողջապահության ոլորտի նկատմամբ Ձեր քաղաքական առաջնորդությանը եւ վճռականությանը, ինչպես ձեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

ԱՀԿ ԾՊՇԿ իրականացման միջոցառումների ընդլայնումը որոշիչ գործոն է առողջապահության ոլորտում կայուն զարգացման նպատակներին մինչեւ 2030 թվականը հասնելու համար: Աշխարհը չի կարող առաջիկա տարիներին առողջապահության ոլորտում համապարփակ նպատակներին հասնելու հույս ունենալ՝ առանց ծխախոտի դեմ պայքարի ոլորտում նշանակալի առաջընթացի:

Մենք գլոբալ՝  տարածաշրջանային մակարդակներում համոզիչ ապացույցներ ունենք առ այն, որ ծխախոտի դեմ պայքարի կոշտ քաղաքականությունը եւ դրա արդյունավետ իրականացումը հանգեցնում  են առողջապահության եւ էկոնոմիկայի ոլորտների արդյունավետ զարգացմանը: Մենք քաջատեղյակ ենք, որ ծխախոտի դեմ պայքարի զորեղ միջոցներն արդյունավետորեն պաշտպանում են մեծահասակներին ու երեխաներին ծխելու վնասներից ու ծխախոտի հետ կապված վտանգներից: Այս ապացույցների վկայությունն է այն, որ որոշ եվրոպական երկրներ ծխախոտի դեմ պայքարում արդեն իրենց դրսեւորել են որպես գլոբալ առաջատարներ, իրենց օրինակով  ոգեւորում են մյուս երկրներին՝ այդ ոլորտում տարածաշրջանային՝ գլոբալ մակարդակով առավել համարձակ միջոցներ ձեռք բերելու  առումով:

Ձերդ Գերազանցություն, հանրային առողջապահության ոլորտում ծխախոտի դեմ պայքարի հույժ հրատապ հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար հնարավոր բացասական հետեւանքներով, գրավել է մեր ուշադրությունը, եւ տվյալ խնդիրը պահանջում է խիստ հետեւողական լինել:

Թույլ տվեք նախազգուշացնել, որ ծխախոտի արդյունաբերությունն ակտիվացրել է իր գործունեությունը՝ համակարգելով գործողությունները ԱՀԿ Ծխախոտի դեմ պայաքարի շրջանակային կոնվենցիայի աշխատանքները ձախողելու, ծխախոտի դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերն իր դերեւ հանելու նպատակով՝ որպես հակազդեցություն ծխախոտի դեմ պայքարի ոլորտում գլոբալ՝ տարածաշրջանային առաջընթացին: Տակավին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2011 թվականի սեպտեմբերի 19-ի 66/2 բանաձեւում տեղ է գտել այն հանգամանքի ճանաչումը, որ գոյություն ունի շահերի արմատական բախում ծխախոտի արդյունաբերության եւ հանրային առողջապահության միջեւ: ԱՀԿ  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 5.3 հոդվածը պարտադրում է Կողմերին պաշտպանել հանրային առողջապահության քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առեւտրային եւ  այլ հետաքրքրություններից: Այս հոդվածի իրականացման ղեկավարող սկզբունքներում շեշտվում է, որ կառավարությունները պետք է սահմանափակեն ծխախոտի արդյունաբերության հետ փոխգործակցությունները, խուսափեն գործընկերային հարաբերություններից, ինչպես նաեւ, կառավարությունները չպետք է ֆինանսական կամ այլ տեսակի վճարներ ընդունեն ծխախոտի արդյունաբերությունից կամ բոլոր նրանցից, ովքեր գործում են ՝ ելնելով նրա շահից:

Հանրային առողջապահության քաղաքականության մեջ ծխախոտի արդյունաբերությանը հաջողությամբ հակազդելու նպատակով, հանձնարարվում է լիարժեք կիրառել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 5.3 հոդվածի դրույթները. Իրականացման ղեկավարող սկզբունքները:

Հաստատակամորեն կառավարություններին կոչ  է արվում գործըկերային փոխհարաբերությունների մեջ չմտնել ծխախոտի արդյունաբերության հետ, այդ աղբյուրից ֆինանսական միջոցներ չընդունել: Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում հանրային առողջապահության ողջ հանրությունը հարկ է, որ լրջորեն հակադարձի ծխախոտի արդյունաբերության ռազմավարությանը եւ գործողություններին, որոնք հնարավոր վտանգ են ներկայացնում ծխախոտի դեմ պայքարին եւ սպառնալիքի տակ են դնում ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացման հաջողությունն ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում եւ աշխարհում:

Ձերդ Գերազարցություն, ծխախոտի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գործունեությանն ուշադիր հետեւում են աշխարհի բազմաթիվ երկրներ: Այդ հաջողությնա շարունակականությունն ապահովելու համար, չնայած ծխախոտի արդյունաբերության հզոր ազդեցությանը, վճռորոշ գործոն է հանդիսանում բոլոր շահագրգիռ կողմերի հաստատուն գործակցությունը Ձեր հստակ ղեկավարությամբ:

Մենք կարծում ենք, որ ՀՀ Կառավարության եւ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի օրինակելի գործընկերությունը կօգնի հաղթահարել ծխախոտային գլոբալ համաճարակը, որը սպառնում է հարյուր միլիոնավոր տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքին:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակելու է աջակցել Ձեր աշխատանքին ԱՀԿ ԾՊՇԿ լիակատար իրականացման համար, քանի որ այդ միջազգային պայմանագիրը ծխախոտի մեծածավալ համաճարակից պաշտպանության առավել արդյունավետ միջոցն  է գլոբալ մակարդակում:

Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ եւ Ձեր Կառավարությանը, հաստատուն համագործակցության եւ առողջության պահպանման բնագավառում հստակ աջակցության համար:

Ես ընդունել եմ Հայաստանի Կառավարության հրավերը՝ մոտակա ամիսներին այցելել Ձեր երկիր,  եւ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը:

Ձերդ Գերազանցություն, ընդունեք հարգանացս անկեղծ հավաստիքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել