• Latest news

Ինչի՞ կարող է հանգեցնել սթրեսը ստամոքսի խոցային հիվանդության դեպքում

5 հոկտեմբերի, 2018  22:32

Հիվանդի հոգեկան հուզական վիճակը ազդում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցի ընթացքի վրա: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը:

Ինչպես նշվել է, հիվանդի սթրեսային վիճակը միայն ուժեղացնում է գործոնները, որոնք ազդում են հիվանդության ընթացքի վրա:

«Սթրեսը ոչ միայն ծանրացնում է խոցային հիվանդության ընթացքը, այլեւ պատճառ է դառնում, որ բարդացումները զարգանում են առավել ծանր ձեւով», - նշեց նա:
Միրիջանյանը մատնանշեց, որ հիվանդի ճնշված հոգեկան էմոցիոնալ վիճակը կարող է սրել արյունահոսությունը: «Մինչդեռ արյունահոսությունը ծանրագույն բարդություն է, որը կարող է մահացու լինել», - ընդգծեց նա:

Ստամոքսի խոցի զարգացմանը նպաստող գործոններն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը:
Իր հերթին, նյարդահոգեբանական գերլարվածությունը, սթրեսը, դեպրեսիան եւ անհանգիստ վիճակները կարող են հանգեցնել ստամոքսահյութի գեղձազատման բարձրացմանը՝ թափառող նյարդի տոնուսի բարձրացման արդյունքում (այսպես կոչված «սթրեսային խոց»):

Փորձագետները նաեւ մատնանշում են անկանոն, չոր սնվելու, կիսաֆաբրիկատների եւ կոնցենտրատների չարաշահման, ինչպես նաեւ կծու, ապխտած, տապակած սննդի բացասական ազդեցության մասին:

ԱՀԿ-ի տվյալներով, հոգեկան առողջության առավել տարածված խնդիրներից են դեպրեսիան եւ անհանգստությունը: Աշխարհում, ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայից, որը հաշմանդամության առաջնային պատճառներից մեկն է, եւ ավելի քան 260 միլիոն մարդ տառապում է անհանգստության խանգարումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է