Նիդեռլանդներից 21-ամյա Քելլի Բեքերսը հազվագյուտ հիվանդության է բախվել, որի պատճառով նա արդեն 4 տարի չի կարողանում ուտել: Քրոնիկական իդիոպատիկ ինտեստինալ պսեւդոօբստրուկցիայի պատճառով աղջկա աղիներն ու ստամոքսը պարզապես չեն գործում: Դրա հետ կապված Քելլին կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը կաթիլայինով է ստանում:
Daily Mail-ը հայտնում է, որ ներերակային այդքան հաճախակի ներարկումները հղի են ինֆեկցիաներով, եւ աղջիկը քանիցս կյանքի ու մահվան սահմանին է հայտնվել կաթեթերից վարակվելու հետեւանքով: Վերջին դեպքի ժամանակ ծնողներն անգամ նրան հրաժեշտ էին տվել, քանի որ ողջ մնալու նրա շանսերը շատ քիչ էին:
Երիտասարդ աղջիկը ստիպված է մարմնին մոտ 2 հատուկ պարկիկ կրել՝ կղանքի զանգվածը հավաքելու համար: Չնայած ծանր հիվանդությանը, Քելլին աշխատում է ակտիվ կենսակերպ վարել, ճանապարհորդել եւ սպորտով զբաղվել:
Սակայն աղջիկը չի թաքցնում, որ շատ է կարոտում նորմալ սնունդ ընդունելու հնարավորությանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր