• Latest news

Կեսարյան հատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ուղեղի ապագա զարգացման վրա

18 հոկտեմբերի, 2018  22:15

Կեսարյան հատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ուղեղի ապագա զարգացման վրա: Ատլանտայի Ջորջիա համալսարանի գիտնականներն այսպիսի եզրահանգում են կատարել հետազոտության ընթացքում:

Գիտնականների եզրակացությամբ՝ ծննդաբերության ժամանակ օպերատիվ միջամտությունը կարող է բացասաբար ազդել երեխայի ուղեղի ձեւավորման եւ աճի վրա: Դրանից բացի, կեսարյան հատումը կարող է առաջացնել նորածնի իմունիտետի ձեւավորման պրոցեսի խանգարումներ:

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ երեխայի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրա օրգանիզմում սկսվում է նեյրոնների բնական ոչնչացում եւ առաջանում է հիպոթալամուսի չափից ավելի ակտիվացում: Այս պրոցեսներն անհրաժեշտ են նորածնի իմունային համակարգի կազմավորման եւ նյարդային բջիջների առաջնային շղթաների ձեւավորման համար:

Սակայն մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կեսարյան հատման դեպքում ուղեղի որոշ հատվածներում նեյրոնների մահը նորմայի համեմատությամբ ավելի երկար է տեւում, իսկ իմունիտետը երկար ժամանակ վիրուսների դեմ հակամարմիններ չի արտադրում:

Ավելի վաղ գիտնականները ուշադրություն էին դարձրել, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մոտ դիտվում է աղիների մանրէային բաղադրության բազմազանության նվազում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել