• Latest news

ԱՄՆ-ում մասամբ արգելել են քաղցր համերով էլեկտրոնային սիգարետների վաճառքը

16 նոյեմբերի, 2018  14:12

ԱՄՆ-ում մասամբ արգելել են քաղցր եւ մրգային համերով էլեկտրոնային սիգարետների վաճառքը: Արգելքը տարածվում է շուրջօրյա խանութների, մինիմարկետների եւ ավտոլցակայանների վրա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA):

FDA-ի ղեկավար Սքոթ Գոթլիբը շեշտել է, որ հիմա մրգերի եւ աղանդերի համերով սիգարետները հնարավոր կլինի վաճառել միայն մասնագիտացված խանութներում եւ համացանցում: Համացանցային խանութները հիմա պարտավոր են գնորդներից պահանջել չափահասության ապացույց: Նոր կանոնակարգով արգելվում է էլեկտրոնային սիգարետների վաճառքը 18 տարեկանից փոքր անձանց:

Գոթլիբը հիշեցրել է, որ FDA-ն պատրաստվում է շուտով արգելել մենթոլային եւ բուրավետ սիգարների վաճառքը: Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ բոլոր արգելքների եւ սահմանափակումների հիմնական նպատակը երիտասարդների շրջանում էլեկտրոնային սիգարետների տարածվածության հետագա աճը թույլ չտալն է: Գոթլիբի կարծիքով՝ վեյփինգի հետեւորդները հետագայում անցնում են թութունով ավանդական ծխախոտ ծխելուն:

«Մենք թույլ չենք տա այդ երեխաներին, պոտենցիալ ծխողներին, հիվանդանալ եւ մահանալ (ծխելու պատճառով)»,- հայտարարել է Գոթլիբը: Նա հավելել է, որ երիտասարդ ամերիկացիներին թույլ չի տա «նիկոտինով տարվել»: FDA-ում կարծում են, որ հենց էլեկտրոնային սիգարետներն են բերել ամերիկացիների շրջանում նիկոտինային կախվածության ռեկորդային աճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել