• Latest news

Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի

20 նոյեմբերի, 2018  23:47

Հեռուստացույցի առաջ երկար ժամանակ անցկացնելը ե՛ւ կազմվածքի, ե՛ւ առողջության համար վնասակար է. մարդիկ, որոնք հեռուստացույց են դիտում 2 ժամ 12 րոպեից ավելի, ժամանակից շուտ մահանալու վտանգի են իրենց ենթարկում, պնդում են University of Glasgow–ի գիտնականները։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Public Health ամսագրում, գիտնականները ցանկացել են հասկանալ, թե ոչ առողջ կենսակերպի ինչ գործոններ են կրճատում կյանքի տեւողությունը, բացի ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, սխալ սնվելուց եւ ցածր ֆիզիկական ակտիվությունից։

Դրա համար նրանք վերլուծել են երկու սեռերի 40-69 տարեկան գրեթե 329 000 մարդկանց առողջական վիճակի, կենսակերպի եւ սոցիալ–տնտեսական դրության մասին տվյալները՝ ուշադրություն դարձնելով այդ թվում այն հանգամանքին, թե որքան ժամանակ են այդ մարդիկ ամեն օր անցկացնում հեռուստացույցի դիմաց եւ որքան են քնում։

Հետազոտության մասնակիցներին բաժանել են խմբերի՝ ըստ նրանց կենսակերպի (որքան են քնում, ծխում են արդյոք, հեռուստացույց դիտում են, ինչպես են սնվում եւ այդպես շարունակ)։ Արդյունքում երեք խումբ է ստացվել. առավել առողջները (0-2 բալ, բալերը ստացվել են վերոհիշյալ գործոնների համար), չափավոր առողջ (3-5 բալ) եւ պակաս առողջ (6-9 բալ):

Ապա գիտնականները համեմատել են, թե ինչպես է կենսակերպի վարկանիշը կապված սիրտ-անոթային հիվանդություններով տառապելու եւ մինչեւ ծերություն չսպասելով մահանալու հավանականության հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակից շուտ մահանալու հավանականությունը ավելի բարձր է եղել պակաս առողջ խմբի մոտ, որի մասնակիցները սովոր էին հեռուստացույցի առաջ օրական 4 եւ ավելի ժամ անցկացնել։ Չափավոր առողջ խմբում մասնակիցները հեռուստացույցի առաջ օրական միջինը 2.9 ժամ են անցկացրել, իսկ առավել առողջ խմբում՝ մոտ 2 ժամ եւ 12 րոպե։

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման եւ վաղ մահվան հավանականությունը վերջին 2 խմբերում ցածր է եղել, քան հեռուստացույցի սիրահարների խմբում։ Այդ պատճառով գիտնականները խորհուրդ չեն տալիս հեռուստացույցի դիմաց երկար անցկացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է