• Latest news

Սարսափելի վթարից հետո կաթվածահար եղած հարսանցուն հարսանիքի օրը կարողացել է ինքնուրույն հասնել եկեղեցի (ֆոտո)

28 նոյեմբերի, 2018  17:14

Իր ամուսնությն օրը 23-ամյա Էլլի Գրիզզարդը կարողացել է ինքնուրույն հասնել եկեղեցի: Դրանում ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե չլիներ մեկ «բայց». երեք տարի առաջ աղջիկը սարսափելի վթարի էր ենթարկվել, որից հետո գոտկատեղից ներքեւ կաթվածահար էր եղել:

The Daily Mail-ը հաղորդում է, որ 2015-ին բեռնատարը դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Էլլիի մեքենային: Աղջիկը մեքենայից դուրս էր նետվել եւ ընկել ճանապարհի վրա: Արդյունքում Էլլիի ողնաշարն այնքան լուրջ վնասվածք էր ստացել, որ բժիշկները չէին հավատում, որ նա նորից կկարողանա քայլել:

Բացի այդ վթարից հետո նրա մոտ թոքերի կոլապս եւ ներքին արյունահոսություն էր սկսվել: Ընդհանուր առմամբ Էլլին հիվանդանոցում 7 ամիս անցկացրեց: Աղջիկը խոստովանում է, որ սկզբում նա ներքին պայքար էր զգում, երբ տանից դուրս էր գալիս, քանի որ անհանգստանում էր իր հաշմանդամության նկատմամբ շրջապատի վերաբերմունքից:

2017-ին նրա սիրեցյալ Էյմոսը նրան ամուսնության առաջարկություն արեց, սակայն Էլլին չէր ցանակնում հաշմանդամի սայլակում ամուսնանալ: Նրա թերապեւտը խոստացավ նրան օգնել այնքան վերականգնվել, որ իր հարսանիքի օրը նա կարողանա ինքնուրույն հասնել եկեղեցու բեմի մոտ:

Ընդհանուր առմամբ նա 1,5 տարի տքնաջան աշխատեց իր առջեւ դրված նպատակին հասնելու համար: Հարսանիքին աղջկան սատարում էին հայրը եւ խորթ հայրը, որոնք նրա երկու կողմերում իր հետ քայլում էին:

Բացի այդ նրա ոտքերին հատուկ ամրակներ էին դրված: Հարսն ու փեսացուն նաեւ պարել են իրենց առաջին պարը՝ Էդ Շիրանի  «Thinkin 'Out Loud» երգի ներքո:

Էլլին հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի սահմանափակ հնարավորություններով այլ մարդկանց:

«Պետք է հիշել, որ չնայած դժվարություններին, դուք կարող եք նորմալ կյանք ունենալ, դուք կարող եք ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ: Պետք է պարզապես այլ կերպ մտածել», - նշել է նա:

Source: The Daily Mail

Photos: Ashlee Burgess Photography, Ally Grizzard FB/Instagram

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել