• Latest news

Գիտնականները ներկայացրել են արհեստական հոդի օգտագործմամբ պրոթեզավորման մեթոդը (տեսանյութ, ֆոտո)

30 նոյեմբերի, 2018  09:28
Գիտնականներին հաջողվել է մշակել արհեստական հոդ, որը միանում է հիվանդի նախաբազկին: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ձեռքով պտտվող գործողություններ կատարել՝ լավացնելով սահմանափակ հնարավորություններով մարդու կյանքի որակը:

Առաջին փուլում իմպլանտները դնում են նախաբազկի ոսկորների մեջ: Դրանից հետո դրանք ամրացվում են արհեստական հոդին, որը միացած է ձեռքի պրոթեզի հետ: Դրա շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդն, օրինակ, կարող է բացել դուռը կամ բանալին պտտել: Առաջին հայացքից այս պարզ գործողությունները դժվար հասանելի են սովորական պրոթեզների դեպքում:

Փորձարկումների ընթացքում արհեստական հոդ օգտագործող հիվանդները ճարպկության թեստերում ավելի բարձր արդյունքներ են ցուցադրել՝ նրանց համեմատությամբ, ովքեր ավանդական պրոթեզներ ունեին:

Գիտնականների մշակման մասին հոդվածը հրապարակվել է IEEE Transactions on Neural Systems & Rehabilitation Engineering պարբերականում:

Sourse: CHALMERS

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել