• Latest news

Ծխելուց հրաժարվելը կանանց մոտ նվազեցնում  է գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկը  

2 դեկտեմբերի, 2018  12:14

Ծխելուց հրաժարվելը մեծ նշանակություն ունի կանանց առողջության համար: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ վատ սովորությունից հրաժարվելով կինն ինքնաբերաբար նվազեցնում է մենոպաուզայից հետո գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկը:

Միչիգանի համալսարանից մասնագետները պարզել են, որ ծխելը կարող է հանգեցնել զարկերակների աշխատանքի խանգարումներին: Ծխելը թողնելը բարենպաստ ազդեցություն է ունենում զարկերակների վրա, նվազեցնում է թրոմբների առաջացման վտանգը, որոնք կարող են իշեմիկ կաթվածի առաջացման պատճառ դառնալ:

Գիտնականները նշում են, որ մենոպաուզայի ժամանակ հաճախ օրգանիզմում մետաբոլիկ փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ խոլեստերինի մակարդակի եւ արյան ճնշման տատանումներ: Այդ կապակցությամբ կարող են զգալիորեն մեծանալ գլխուղեղի կաթվածի եւ սրտի կաթվածի ռիսկերը:

Այդ կապակցությամբ ծխելուց հրաժարվելը մեծ նշանակություն ունի կանանց առողջության համար:

Կաթվածի կանխարգելման գործում նաեւ նշվել է ֆիզիկական ակտիվության եւ առողջ սնվելու դերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll