Կարելի՞ է արդյոք կերակրող մայրերին գարեջուր խմել

5 դեկտեմբերի, 2018  19:35

Համացանցում կարելի է կերակրող մայրերի համար բազմաթիվ խորհուրդներ գտնել, որոնցից մեկն ամենահաճախ հանդիպողն է՝ լակտացիայի համար գարեջուր խմելը: Մինչդեռ կերակրման ընթացքում ալկոհոլի օգտագործումը խսիտ անցանկալի է եւ կարող է վնասել երեխայի առողջությանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:

Կերակրման ընթացքում ալկոհոլից հրաժարվելը չափազանց կարեւոր է, քանի որ այն ներթափանցում է կրծքի կաթի մեջ:

«Լակտացիայի ավելացման համար գարեջուր խմելը հիմար խորհուրդ է, որը կանանց մոլորության մեջ է գցում: Ես կերակրող մայրերին խորհուրդ եմ տալիս օրական 1,5-2 լիտր ջուր խմել», - ասաց փորձագետը:

Ինչպես նշվել է, վնասակար է նաեւ ծխելը, քանի որ այն նվազեցնում է լակտացիան, նվազեցնում կրծքի կաթի որակը, դանդաղեցնում երեխայի աճը եւ բացասաբար ազդում նրա թոքերի վրա: Մասնագետները համակրածիք են, որ ծխելը մեծացնում է վաղաժամ մանկական մահվան համախտանիշի զարգացման ռիսկը:

Շատ կանայք բողոքում են, որ նորածիններին խնամելու պատճառով չեն հասցնում հետեւել իրենց սնունդին: Ավագյանը նշում է, որ կերակրող մայրը պետք է օրական գոնե 4-5 անգամ, փոքր չափաբաժիններով սնունդ ընդունի:

Կրծքով կերակրելու ժամանակ առողջ սնվելու սկբունքները գրեթե նույնն են, ինչ հղիության ժամանակ: Դրանք ածխաջրեր են (հաց, հատիկավորներ, մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, եգիպտացորեն, վարսակի ալյուր), մրգեր, բանջարեղեն, ցածր յուղայնության կաթնամթերք, ինչպես նաեւ միս, ձուկ, թռչնամիս եւ ընկույզներ:

Ինչ վերաբերում է ալերգեն մթերքներին, որոնք շատ կերակրող մայրերը խուսափում են ուտել, ապա այսօր, ըստ Ավագյանի, նման սննդային սահմանափակումներ չեն հաստատվում: «Ալերգիկ ռեակցիաների դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել՝ ալերգենը հայտնաբերելու համար», - ասաց նա:

Հաշվի առնելով այն, որ որոշ դեղեր ներթափանցում են կրծքի կաթի մեջ, դեղերն ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Հատկանշական է, որ կրծքով կերակրումը իսկապես կարող է կնոջն օգնել հղիությունից եւ ծննդաբերությունից հետո նիհարել, քանի որ այս գործընթացը մեծ էներգիա է պահանջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի