• Latest news

Գիտնականները հայտնաբերել են պալեոլիթի շրջանում մատների ծիսական հեռացման փաստը   

5 դեկտեմբերի, 2018  21:31

Կանադացի գիտնականները ցնցող բացահայտում են արել: Պարզվում է՝ հին ժամանակներում մատների ծիսական հեռացում  է կատարվել: Այս մասին գիտական հոդվածը հրապարակվել է Journal of Paleolithic Archaeology ամսագրում:

Ավելի վաղ փորձագետները ուշադրություն էին դարձրել, որ որոշ պատկերներում, որոնք վերաբերում են վերին պալեոլիթի շրջանին (40–12 հազար տարի առաջ) մարդկանց մեկ կամ մի քանի մատները կամ դրանց որոշ հատվածները բացակայում են: Տարբեր կարծիքներ էին հնչում. ոմանք կարծում էին, որ այդ թերությունը ցրտահարության կամ վնասվածքների հետեւանք էր, մյուսները, որ հին նկարիչներն այդ տարօրինակ ձեւով փորձում էին ժեստերը պատկերել:

Հին ցեղերի մասին մասնագիտացված գրականությունը վերլուծելով՝ կանադաի գիտնականները կարղացել են 121 համայնքների մասին հիշատակումներ գտնել, որտեղ իրականացվել է մատների հեռացմանը ծեսը: Դրա համար առիթ կարող էին հանդիսանալ անհատի զարգացումը խորհրդանշող ծիսակարգերը, ողբերգությունը, պատիժը կամ աստվածների համար զոհաբերությունները:

Նման ծիսակարգը հանդիպել է Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում:

Գիտնականները խոստովանում են, որ իրենց հիպոթեզի ապացույցներն այսօր գոյություն չունեն: Այս կապակցությամբ նրանք հույս ունեն, որ այս հարցը վերջնականապես կարող է պարզվել հետագա հետազոտությունների ընթացքում:

Photos: Jean Clottes

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել