• Latest news

Հեծկան ձիու հարվածը 21-ամյա տղամարդուն փրկել է քաղցկեղի հետեւանքով մահանալուց

7 դեկտեմբերի, 2018  20:15

Ավստրալիայում աշխատանքի ժամանակ 21-ամյա ժոկեյ Ռայան Օ՛Քոնորին մի անգամ ձին ոտքով հարվածել է: Դրա շնորհիվ կարողացել են նրա մոտ ժամանակին հայտնաբերել ամորձիների քաղցկեղի շատ վտանգավոր տարատեսակը:

The Sun-ը հայտնում է, որ ձիու հարվածից հետո սկսել է ցավել Ռայանի մեջքը, եւ նա բժշկի է դիմել: Հետազոտության ժամանակ նրա մոտ ամորձիի քաղցկեղ է հայտնաբերվել: Բարեբախտաբար, այն վաղ փուլում են հայտնաբերել, երբ բուժումը դեռեւս հնարավոր էր:

Ռայանի խոսքով՝ մտքով իսկ չէր անցնի, որ իր մոտ կարող է քաղցկեղ լինել. նա հոյակապ ֆիզիկական վիճակում էր, իրեն լավ էր զգում...

Ժոկեյին վիրահատել են, իսկ վիրահատությունից հետո նա ռադիոթերապիայի կուրս է ստացել: Ներկայումս նրա մոտ ռեմիսիա է, բայց նա պարբերաբար հետազոտվում է՝ համոզվելու համար, որ քաղցկեղը չի վերադարձել:

Ռայանն, իր խոսքով, ուրախ է, որ այդ ճակատագրական օրը ձին իրեն հարվածել է: Եթե սմբակով հարվածը եւ վնասվածքը չլինեին, նա կարող էր եւ չնկատել գոյացությունն ու հիվանդությունը բարձիթողի վիճակի հասցնել, ինչը նրան հավաստի մահ կսպառնար:

«Քաղցկեղի այս տեսակը տարածման արագությամբ համարվում է ամենաագրեսիվներից մեկը, այնպես որ՝ բախտս բերել է, որ ինձ ձին հարվածեց»,- ասել է ժոկեյը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել