Գարնանը մարդիկ շտապում են գնալ սոլյարի, քանի որ բոլորն արդեն ուզում են պատրաստվել ամառային արեւայրուքին՝ առանց հաշվի առնելու այդ գործընթացի հետեանքով առաջացող վտանգները։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բազային արեւայրուքը շատ մարդկանց է գրավում, եւ այն սովորաբար անվնաս է թվում, քանի որ ոչ մի ակնհայտ այրվածք չի առաջացնում մարմնի վրա։ Բայց սոլյարիների սիրահարները պետք է տեղյակ լինեն, թե ինչ վնասներ է  կրում իրենց օրգանիզմը սոլյարի ընդունելու ժամանակ, հայտնում է  Medical Daily-ն։

Մինեապոլիսում Մինեսոտա համալսարանի մասոնական ուռուցքաբանության կենտրոնի հետազոտողները the National Cancer Institute ամսագրում հրապարակել են իրենց եզրակացությունները՝ հիմնվելով 2004-2007թթ 25-29 տարեկան մելանոմայով տառապող հիվանդների ուսումնասիրության վրա։

Հետազոտողները ընդհանուր առմամբ 1167 մելանոմայով  հիվանդ եւ 1101 վերստուգիչ անհատների հարցեր են տվել տարիքի, սեռի, եկամուտի, կրթության, աչքերի, մաշկի, մազերի գույնի, պեպենների եւ խալերի, մելանոմայի մասին մասնակիցների ընտանեկան  եւ սոլյարի հաճախելու պատմությունները։

Ուսումնասիրելով ողջ տեղեկատվությունը՝ հետազոտությունները եկել են այն եզրակացության, որ «սոլյարին, նույնիսկ եթե այրվածքներ չի առաջացնում մարմնի վրա, միեւնույն է, մելանոմայի առաջացման վտանգ է իր մեջ պարունակում»։

Մելանոման սովորաբար, բայց ոչ միշտ, մաշկի քաղցկեղն է։ Հիվանդությունը սկսում է մելանոցիտներում՝ բջիջներ, որոնք մելանին պիգմենտ (որոնցով պայմանավորված է մաշկի, մազերի եւ աչքերի գույն) են արտադրում, այդ պատճառով մաշկի վրա առաջացած նորագոյացությունները անմիջապես (որքան հնարավոր է շուտ) պետք է ցույց տալ մաշկաբանին։ Խալերը կարող են մելանոմայի առաջացման վտանգ լինել, բայց պետք է հիշել,  որ խալերի մեծամասնությունը ժամանակի ընթացքում մելանոմա է դառնում։

Ըստ Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի՝ մելանոմայի դեպքերի գրեթե 65 տոկոսը կարող է կապված լինել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ կամ կարող է այնպիսի արհեստական պատճառներից առաջանալ, ինչպիսիք են արեւի լույսը եւ սոլյարիները։ Բայց քանի որ մելանոման կարող է զարգանալ մարմնի ցանկացած մելանոցիտի մեջ (անգամ նրանց, որոնք երբեք արեւի ազդցեությանը չեն ենթարկվել) հետազոտությունը ենթադրել է, որ ոչ միայն ՈւՄ ճառագայթներն են մեղավոր հիվանդությունների առաջացման մեջ։ Այս դեպքում մեծ նշանակություն ունի նաեւ ընտանեկան պատմությունը, գենետիկան եւ շրջակա միջավայրի գործոնները։

Կարեւոր է իմանալ, որ չկա այսպիսի հասկացություն՝ «անվտանգ արեւայրուք»։ Այրված մաշկը, որը պիգմենտացիայի արդունքում փոխում է իր գույնը, էությամբ մաշկի բջիջների վնասման արդյունք է, ինչը կարող է հանգեցնել կնճիռների եւ բծերի առաջացման, վաղաժամ ծերացման եւ մաշկի քաղցկեղի։