• Latest news

Մեծ Բրիտանիայում «կատվի» աչքերով աղջիկ է ծնվել

10 դեկտեմբերի, 2018  23:49

Մեծ Բրիտանիայում աղջիկ է ծնվել՝ երկու հազվագյուտ ի ծնե արատներով՝ միկրոֆալամիայով եւ կոլոբոմայով, որը հայտնի է նաեւ «կատվի աչքերի սինդրոմ» անվանումով։

Ծնվելուց հետո 5 օրվա ընթացքում աղջիկը, ում անվանել են Լիլիեն Մոլնար, չի բացել աչքերը։ Պարզվել է, որ նա կույր է։ Երբ նրա մայրն իմացել է այդ մասին, ուշաթափվել է։

Կոլոբոման, որ հայտնաբերվել է նորածնի մոտ, մարդու աչքերը «կատվային» է դարձնում։ Այս խախտման դեպքում փոխվում է ծիածանաթաղանթի ձեւը՝ ավանդական կլորից դառնալով նեղ։ Այդպիսի աչքեր ունի նաեւ Անջեյ Սապկովսկու գրքի եւ դրա հիման վրա ստեղծված ֆիլմերի ու համակարգչային խաղերի հայտնի կերպարը։ Կատվային աչքերով վհուկը մթի մեջ լավ է տեսնում, սակայն իրական աշխարհում ամեն ինչ այլ կերպ է՝ Լիլիենը չի տեսնում ոչ միայն մթի մեջ, այլեւ լուսավոր տեղում։ Աղջկա մյուս հիվանդությունը միկրոֆտալմիան է, որ մեկ կամ երկու աչքը շատ փոքր է դարձնում։

Այն մասին, որ Լիլիենը տեսողական օրգանների հետ կապված խնդիր կունենա, հայտնի էր դեռեւս հղիության ընթացքում։ Սակայն որքանով են այդ խնդիրները լուրջ, պարզ դարձավ միայն նրա ծնվելուց հետո։

Աղջկա ծնողները հուսով են, որ իրենց դստեր կյանքի ընթացքում հնարավոր կդառնա աչքի փոխպատվաստումը, եւ Լիլիենը կկարողանա տեսնել։ Առայժմ աշխարհում որեւէ նման փոխպատվաստում չեն անում։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է