• Latest news

Գիտնականները պարզել են՝ ինչպես է զուգընկերոջ հասակը ազդում սեքսի որակի վրա

11 դեկտեմբերի, 2018  23:45

Զուգընկերոջ հասակը կարող է ազդել սեռական կյանքի որակի վրա։ Այսպիսի եզրահանգման էն եկել բրիտանական մասնավոր բժշկական ընկերություններից մեկի մասնագետները՝ տեղեկացնում է Metro-ն։

1000 հոգու մասնակցությամբ հետազոտության ընթացքում պարզվել է, որ բարձրահասակ մարդկանց 58,3 տոկոսը գոհ է իր սեռական կյանքից։ Միաժամանակ, ցածրահասակ հարցվածների շրջանում այս ցուցանիշը 50,3 տոկոս է կազմել։

Հետաքրքիր է, որ բարձրահասակների 64,2 տոկոսն իրենց գնահատում են որպես առավել հրապուրիչ եւ ցանկալի՝ պոտենցիալ զուգընկերոջ համար։ Գիտնականների կարծիքով՝ նման ինքնավստահությունը անձնական կյանքի վրա ազդող կարեւոր գործոններից մեկն է։ Պատահական չէ, որ բարձրահասակներն իրենց համարում են հաջողակ աշխատանքում, եւ նրանց աշխատավարձն ավելի բարձր է։

Հնարավոր է՝ դրանով կարելի է բացատրել այն, որ հարցված տղամարդկանց 60 տոկոսը երազում է բարձրահասակ լինել եւ նույնիսկ հանուն դրա պատրաստ է հատուկ վիրահատության։

Ինչ վերաբերում է հասակի չափանիշներին, ապա տղամարդկանց դեպքում իրենց բարձրահասակ են համարել նրանք, ում հասակը մոտ 182 սմ է եղել։ Իսկ, ահա, կանայք բավարարվել են ավելի համեստ ցուցանիշով՝ նրանց համար ընդունելի է եղել 152 սմ-ից մի քիչ ավելի բարձր հասակը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել