• Latest news

Եվրոպայում հանրահայտություն է ձեռք բերում փուչիկներով սեքսը (ֆոտո)

13 դեկտեմբերի, 2018  22:55
Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց սեքսուալ կյանքում բազմազանություն մտցնել, Balloons United ընկերությունն առաջարկում է նոր զվարճալիք: Metro-ն հայտնում է, որ փուչիկներով սեքսը կարող է ինտիմ հարաբերությունների մեջ նրբագրգիռ նոտա ավելացնել:

Նման տարօրինակ գաղափարի հեղինակը Գերմանիայում բնակվող մի կին է, որը քողարկվում է Maggy BerLoon մտացածին անվան տակ: Balloons United ընկերությունը հիմնադրած Մեգին փուչիկներով սեքսը նկարագրում է որպես «շատ ուրախացնող»: Նման արտասովոր աքսեսուարը պատրաստված է բնական, բիոտարրալուծվող լատեքսից:

Մեգիի խոսքով՝ փուչիկները կարելի է օգտագործել անգամ խմբակային սեքսի ժամանակ: Նման սեքսի յուրահատկությունն այն է, որ ցանկացած վայրկյանին փուչիկը կարող է պայթել: Ճիշտ է, չի հստակեցվում, այն կարո՞ղ է դրա ֆետիշիստներին որեւէ վնասվածք սպառնալ: Ինքը՝ Մեգին համոզված է, որ ինտիմ մերձեցման ժամանակ փուչիկի անկանխատեսելի պայթյունը միայն մեծացնում է հուզումը եւ սուր զգացողությունները:

Նրա կարծիքով՝ նման փորձարկումները կարող են օգնել սեփական սեքսուալության սահմանները առաջ տեղաշարժելուն: Իհարկե, այս պնդմանը ոչ բոլորն են համաձայն: Մեգին չի թաքցնում, որ շատերը չափազանց զարմանում են՝ տեղեկանալով փուչիկով սեքսի հնարավորության մասին, եւ նույնիսկ քթի տակ ծիծաղում են, երբ նրանց առաջարկում են փորձել նման արտառոց հաճույքը:

Source: Metro

Photos: BALLOONS UNITED / CATERS NEWS

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել