• Latest news

Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ

13 դեկտեմբերի, 2018  23:45

Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ հետազոտությանը ներգրավված է եղել  7 հազար մարդ, որոնց միջին տարիքը 65 էր: Պարզվել է, որ երջանիկ զգալու համար, տարեց տղամարդկանց ամիսը երկու անգամ սեքսը բավական է: Մինչդեռ կանայք ավելի շատ հետաքրքրված են համբույրներով  եւ էմոցիոնալ մտերմությամբ:

Անգլիա Ռասկինի համալսարանի հետազոտողները նշում են, որ այն կարծիքը, որ տարեց մարդիկ հետաքրքված չեն սեռական մտերմությամբ, սխալ է:

Դրանք մատնանշում են, որ սեքսը կյանքով բավարարված լինելու զգացում է առաջացնում, կարող է նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների վտանգը, ինչպես նաեւ վաղաժամ մահը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ տարեց տղամարդիկ ավելի քիչ են վայելում կյանքը, եթե իրենք մտահոգ են լիբիդոյի կորստով կամ սեքսի պակասով: Մինչդեռ կանանց երջանկությունը կախված է ոչ թե սեռական հարաբերության քանակից, այլեւ մինչեւ սեքսը, համբույրների եւ քնքշանքների ժամանակ  էմոցիոնալ մտերմության զգացումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել