• Latest news

Ընտանեկան սկանդալները կյանքի տեւողությունը երկարացնում են

17 դեկտեմբերի, 2018  23:45

Պարզվում է՝ ընտանեկան սկանդալները կարող են ազդել ամուսինների կյանքի տեւողության վրա։

Արիզոնայի համալսարանի հոգեբանների անցկացրած հետազոտության մեջ նշվում է, որ այն զույգերի շրջանում, որոնք իրենց զայրույթը զսպում են, վաղաժամ մահվան հավանականությունը մեծանում է, մինչեռ սկանդալ սարքողների շրջանում՝ հակառակը։ Այսպիսով, ընտանեկան ճակատամարտերը կարող են դառնալ կյանքի տեւողության մեծացման բանալին։

Հետազոտության ընթացքում մասնագետները 32 տարի հետեւել են 192 ամուսնական զույգերի կյանքին։ Յուրաքանչյուր զույգ պետք է պատասխաներ ընտանեկան վեճերի եւ դրանց լուծման վերաբերյալ հարցերին։ Պարզվել է, որ այդ հարցերում ամուսինների տարբեր տեսակետները համահարաբերակցվում են վաղ մահվան հավանականության մեծացման հետ։

Վաղաժամ մահվան հավանականությունն առավել փոքր է այն զույգերի շրջանում, որոնք իրենց զգացումները բացահայտ են արտահայտել։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ամուսինների կողմից կոնֆլիկտային իրավիճակի տարբեր ընկալումը ժամանակի ընթացքում կարող է բերել իրավիճակի խորացման։ Այսպիսով, եթե ամուսիններից մեկը պատրաստ է թեժ բանավեճերի, իսկ երկրորդը՝ ոչ, ապա արդյունքում երկուսի մոտ էլ անբավարարվածության զգացում է առաջանում։

Արդյունքում՝ սա սպառնում է ամենօրյա սթրեսի աճով, որը կարող է ամուսինների առողջությանը երկարաժամկետ հեռանկարում ծանր վնաս հասցնել։

Մինչդեռ, այն զույգերը, որոնց դեպքում հայտնաբերվել է կոնֆլիկըների լուծման միատեսակ ոճ, արդյունքում բախումների  թիվն ավելի փոքր է եղել, իսկ առողջությունը լավագույն վիճակում է պահպանվել։

Հետազոտությունը հրապարակվել է Psychosomatic Medicine ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է