• Latest news

Դեպրեսիան կարող է ծխախոտից ոչ պակաս վնասել առողջությանը․ հետազոտություն  

18 դեկտեմբերի, 2018  21:30

Դեպրեսիան եւ տագնապը կարող են օրգանիզմին նույնպիսի ծանր վնաս հասցնել, ինչպես ծխելն ու ճարպակալումը։ Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել University of California-ի գիտնականները։ Նրանց խոսքերով՝ դեպրեսիան կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, ինչպես նաեւ՝ ինսուլտի եւ արտրիտի։

Գիտնականները վերլուծել են 15 418 տարեց կամավորների քառամյա ուսումնասիրությունների տվյալները։ Նրանց բաժանել են խմբերի՝ ճարպակալում ունեցող կամավորներ, տագնապ եւ դեպրեսիա ունեցող մասնակիցներ, շատ ծխողներ։

Գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչպես են խնդիրները, որոնց համապատասխան մասնակիցները ներառվել են որոշակի խմբի մեջ, ազդում այս կամ այն հիվանդության հանդեպ մարդկանց հակումների վրա։

Արդյունքները, պարզվել է, հետաքրքիր են։ Առաջինը՝ գիտնականները հերքել են տարածված առասպելն այն մասին, որ քաղցկեղներն առաջանում են «ներվերից»։ Դեպրեսիայի եւ քաղցկեղի միջեւ որեւէ կապ գիտնականները չեն գտել, թեեւ հայտնաբերել են, որ դեպրեսիվ վիճակը ընդհանրապես բացասաբար է ազդում առողջության վրա։

Ավելին, ինչպես պարզվել է, բնավորության դեպրեսիվ գիծը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ։ Գիտնականների կարծիքով, դեպրեսիայով մարդկանց մոտ սրտային հիվանդությունների առաջացման վտանգը 65 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով դեպրեսիա չունի, Ինսուլտի ռիսկը բարձր է 64 տոկոսով, հիպերտոնիայինը՝ 50 տոկոսով, արտրիտինը՝ 87 տոկոսով։

Եթե խոսենք ավելի քիչ վտանգավոր հիվանդությունների մասին, ապա մասնագետները հստակ կապ են տեսել դեպրեսիայի եւ գլխացավի միջեւ՝ դեպրեսիվ մարդիկ մյուսներից 161 տոկոսով ավելի հաճախ են բողոքում դրանից։ Ինչպես նաեւ՝ դեպրեսիայի ժամանակ տարածված են ստամոքսի խանգարումը, շնչահեղձությունը եւ մեջքի ցավերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել