Փոքրիկ Էլին, որը սահմանված ժամկետից 13 շաբաթ շուտ էր ծնվել, պատրաստվում է նշել իր առաջին Սուրբծննդյան տոնը: Փոքրիկը լույս աշխարհ էր եկել 1 ֆունտ 8 ունցիա (մոտ 450 գրամ) քաշով եւ այնքան փոքրիկ էր, որ տեղավորվում էր մոր ափի մեջ:
Նրա ծնողները՝ 29-ամյա Լյուսի Նայթը եւ նրա ընկեր 27-ամյա Դին Գլովերը, պատրաստվում են Էլիի կյանքում առաջին Նոր տարվան: Մինչդեռ, փոքրիկը մահանալուց հազիվ է փրկվել. կյանքի առաջին երկու շաբաթում նա ստացել է ուղեղի երկու արյան զեղում:
Բժիշկների կարծիքով՝ Էլիի ուղեղը ծանր վնասված էր լինելու, եւ նա գամվելու էր հաշմասայլակին: Սակայն ուղեղի արյունահոսությունն ինքնաբերաբար ներծծվել է՝ առանց բուժման, եւ բժիշկների կանխատեսմամբ՝ Էլին կապրի նորմալ, լիարժեք կյանքով:
Փոքրիկը ստիպված է եղել հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո անցկացնել 11 շաբաթ:
Ծնողներն առանձնահատուկ հուզմունքով են պատրաստվում Սուրբծննդյան տոնին: Նրանք խոստովանում են, որ անցյալ Նոր տարուն ցանկություն պահելիս ենթադրել անգամ չէին կարող, որ ընդամենը մի քանի ամիս հետո ծնող կդառնան եւ հաջորդ Սուրբ ծնունդը կդիմավորեն երեքով:





Source: The Daily Mail
Photos: @Caters News Agency
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day