• Latest news

Երեխաների ծնունդը  14 տոկոսով մեծացնում է սրտի հիվանդությունների եւ կաթվածի զարգացման վտանգը

21 դեկտեմբերի, 2018  16:19

Ծննդաբերած կանանց մոտ սրտի հիվանդությունների եւ կաթվածի զարգացման վտանգը 14 տոկոսով ավելի բարձր է, քան երեխա չունեցած կանանց մոտ: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology ամսագրում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ հղիության ժամանակ որովայնի շրջանում կարող է ճարպ կուտակվել, անոթների ներքին թաղանթի գործառույթները կարող են խախտվել, ինչը  աթերոսկլերոզի, արյան մեջ լիպիդների մակարդակում ատերոգենային փոփոխությունների եւ համակարգային բորբոքման կարող է  հանգեցնել: Այս բոլոր գործոնները կարող են առհավետ ավելացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները հավաքել են ողջ աշխարհից տվյալներ եւ վերլուծել դրանք: Նրանք ընտրել են 10 հետազոտություններ, որոնց մասնակցել է 3 098 929 կին եւ որոնցից 150 512-ի մոտ այդ ընթացքում սրտի հիվանդություններ եւ կաթված է զարգացել:

Վերլուծությունը  ծննդաբերության եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ նշանակալի կապ է հայտնաբերել. ծննդաբերած կանանց մոտ այն 14 տոկոսով բարձր էր, քան երեխա չունեցած կանանց, ավելին՝ յուրաքանչյուր հաջորդող ծնունդը 4 տոկսով մեծացնում էր այդ վտանգը:

Huazhong University of Science and Technology-ից բժիշկ Դոնգմինգ Ուոնգը նշել է, որ բժիշկները պետք է կանանց զգուշացնեն այն մասին, որ ծննդաբերությունը կարող է մեծացնել է սրտի հիվանդությունների եւ կաթվածի զարգացման վտանգը, ուստի այդ խնդիրների կանխարգելումը պետք է նախապես սկսել:

Դրա համար առաջարկվում է հրաժարվել վնասակար սովորություններից, սկսել կանոնավոր մարզվել, առողջ սնունդի անցնել եւ սկսել կարգավորել մարմնի քաշը:  Ծննդաբերությունից հետո պետք է առողջ կենսակերպ  վարել, փորձել քչացնել որովայնի շրջանի ճարպը եւ հետեւել դիետայի՝ արյան լիպիդների աստիճանը վերահսկելու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է