• Latest news

Հակադեպրեսանտները փրկում են ալկոհոլիզմից

21 դեկտեմբերի, 2018  17:30

Գիտնականները կարողացել են գտնել հակադեպրեսանտների ընդունման եւ ալկոհոլիզմի հակվածության միջեւ կապը: Johns Hopkins University-ի հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ 80-ականներին շուկայում նոր սերնդի հակադեպրեսանտների հայտնվելը դեպերսիա ունեցող  մարդկանց շրջանում ալկոհոլի ընդունումը 22 տոկոսով կրճատեց:

MedicalXpress-ը հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են Framingham Heart Study-ի ուսումնասիրության տվյալները, որոնց շրջանակներում 5 հազար մարդ հայտնել է ընդունած ալկոհոլի, ծխախոտի եւ հակադեպրեսանտների քանակի, ինչպես նաեւ դեպրեսիայի առկայության մասին:

Պարզվել է, որ 1971-ի 1980-ի վերջի շրջանում հարցվածների ավելի քիչ քան 2 տոկոսը հակադեպրեսանտներ է ընդունել:

Մինչդեռ 1988-ին սերոտոնինի հակառակ գրավվման սելեկտիվ  ինգիբիտորների հայտնվելուց հետո, որոնք ավելի արդյունավետ էին, հակադեպրեսանտների ընդունումը կտրուկ ավելացավ:

Ընդ որում չափավոր դեպրեսիայով մարդկանց շրջանում ալկոհոլիզմից տառապողների քանակը կրճատվել էր 22 տոկոսով, իսկ տվյալ տեսակի հոգեկան խանգարում ունեցող անձանց 12 տոկոսը հրաժարվել էր հարբեցողությունից:

Ստացվում է, որ ալկոհոլը դեպրեսիայի բուժման որպես մատչելի «դեղ» է ընկալվում, ինչն ըստ մասնագետների, պետք է հաշվի առնել հարբեցողության բուժման ժամանակ:

Գիտնականները վստահ են, որ ալկոհոլից տառապողների մինչեւ 30 տոկոսը կանցնեին հակադեպրեսանտների ընդունմանը, եթե կարողանային բուժել ալկոհոլից կախվածությունը:

 Հետազոտության աշխատանքները ներկայացված են աշխատանքային փաստաթղթում, որը տարածել է Ամերիկյան տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն  (National Bureau of Economic Research):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll