• Latest news

Ինչու են ձեր մաշկի վրա պզուկներ եւ ցան առաջանում

26 դեկտեմբերի, 2018  20:32

Մաշկի վրա պզուկների առաջացումը հաճախ կապված է մարդու կենսակերպի հետ, եթե, իհարկե, դրանք կամ ցանը հիվանդության հետեւանքով չեն հայտնվել։ Հոլիվուդյան մաշկաբան Էննի Չիուն պնդում է, որ մաշկի համար ամենավնասակար սովորությունը դիմահարդարումը գիշերը չլվանալն է։ Ճիշտ է, ծխելը եւ սխալ սննդակարգը նույնպես բացասաբար են ազդում մաշկի վիճակի վրա։

Փորձագետի խոսքերով՝ կանայք, ովքեր ալարում են գիշերը լվանալ դիմահարդարումը, իրենց ենթարկում են մաշկի վրա ցանի առաջացման վտանգին։ Կոսմետիկ միջոցների որոշ տեսակներ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել ու հանգեցնել պզուկների առաջացմանը, մանավանդ եթե երկար թողնեք մաշկի վրա։

Էնի Չիուի խոսքերով՝ քնի ժամանակ դիմահարդարման միջոցների մեջ մաշկի մեռած բջիջները խառնվում են կեղտի հետ եւ փակում ծակոտիները։ Մաշկի հանդեպ նման անփույթ վերաբերմունքը կարող է քրոնիկ ցանի պատճառ դառնալ։ Կոսմետիկ միջոցների եւ մաշկային ճարպի խառնուրդը պարարտ հող է դառնում միկրոբների եւ մանրէների աճի համար։ Դրանք ընդունակ են նվազեցնել էպիդերմիսի բնական պաշտպանությունը, ինչի պատճառով կնճիռների թիվը ավելանում է։

Դոկտոր Չիուն խորհուրդ է տալիս պարբերաբար մաշկի մաքրում, պիլինգ կատարել եւ դիմակներ օգտագործել՝ մաշկի տոնուսի բարձրացման համար։

Daily Mail-ի լրագրողուհու հետ հինգ տարի առաջ կատարած փորձը ապացուցել է, որ չլվացած դիմահարդարումը հանգեցնում է վաղաժամ ծերության, մաշկը թառամում է։ Դեռահասները կոսմետիկայի հետ կապված հատուկ զգուշություն պետք է պահպանեն, քանի որ հորմոնալ համակարգի առանձնահատկությունների պատճառով նրանք ավելի են հակված ակնեի առաջացմանը։ Այդ պատճառով մաշկաբաններն ընդգծում են, որ ծայրահեղ կարեւոր է մանրամասն մաքրել կոսմետիկայի մնացորդները դեմքից, ընդ որում՝ ոչ միայն քնելուց առաջ, այլեւ օրական երկու անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է