• Latest news

Քաղցկեղի դեմ հայտնի դեղն ազդում է ուղեղի եւ հիշողության աշխատանքի վրա  

27 դեկտեմբերի, 2018  22:45

Հայտնի լետրոզոլ դեղը, որը նշանակվում է կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, ազդում է ուղեղի եւ հիշողության աշխատանքի վրա:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Բրիտանիայում միայն անցյալ տարի տվյալ դեղով ավելի քան 755 հազար դեղատոմս է նշանակվել:

Ավելի վաղ նշվում էր, որ լետրոզոլի ընդունումը հոգնածություն է առաջացնում, սակայն Տորոնտոյի համալսարանի նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարդությունները կարող են ավելի լուրջ լինել:

Կապիկների վրա փորձերը ցույց են տվել, որ դեղը, ընդունելուց 4 շաբաթ անց, արդեն ազդում է գլխուղեղի հիպոկամպում բջիջների գործառույթների վրա: Բացասական ազդեցությունը հայտնաբերվել էր պրիմատների մասնակցությամբ հիշողության թեստերի անցկացման ժամանակ:

Լետրոզոլը հիմնականում նշանակվում է վիրահատությունից կամ քիմիաթերապիայից հետո՝  քաղցկեղի վերսկումը կամ տարածումը կանխելու համար: Դեղը կարող է դեպրեսիա, անքնություն եւ մոռացկոտություն առաջացնել:

 Փորձին ներգրավված կապիկների մոտ անհանգստություն եւ աշխատունակության նվազեցում է նաեւ նկատվել:

Մինչդեռ գիտնականները մատնանշում են հետագա հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝        հաշվի առնելով այն, որ լետրոզոլը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել