• Latest news

Ինչու՞ այս տարի չարժե ամանորյա տոներին Թաիլանդ մեկնել  

28 դեկտեմբերի, 2018  17:22

 Այս տարի Ամանորը Թաիլանդում անցկացնելն այնքան էլ լաց գաղափար չէ: Մասնագետների խոսքով Թաիլանդի Փխուկետ կղզում Դենգե եւ Չիկունգունյա տենդի բռնկում է գրանցվել՝ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք փոխանցվում են մոծակների խայթոցների միջոցով:

Մասնագետները հաղորդում են նաեւ Թաիլանդի Նաքհոնպատհոմ, Պխիչիտ, Նակհոնսավան, Նակհոնսիտխամամարատ եւ Նակհոննայոկ շրջաններում Դենգե տենդով հիվանդացության ավելացման մասին: Այս շրջաններ մեկնած զբոսաշրջիկները  այս տենդերով հիվանդանալու վտանգի տակ կլինեն:

Դենգե տենդը վիրուսային հիվանդություն է, որը վարակված մեծակի խայթոցից 5-7 օր անց ի հայտ է գալիս:

Մարդու ջերմությունը բարձրանում է, մկանային ցավեր եւ գլխացավ է սկսվում:

Եթե վարակված մարդու մոտ տենդի հեմորագիկ ձեւ է զարգանում, մահացու ելքի վտանգը մոտ 50 տոկոս է կազմում:

Դենդե տենդի դեմ առաջին գրանցված պատվաստանյութով՝ Դենգվակսիա դեղով պատվաստումը կարող է հիվանդության ծանր ընթացքը 92 տոկոսով կրճատել, իսկ հոսպիտալացման վտանգը՝ 82 տոկոսով:

Չիկունգունյա վիրուսը, որը նույնանուն տենդն է առաջացնում, տենդային վիճակով է դրսեւորվում, հոդերում ուժեղ ցավերով, ցանով:

Դեպքերի մեծամասնության ժամանակ վարակվածները ապաքինվում են, սակայն ցավերը կարող են մի քանի ամիս տեւել, հազվադեպ դեպքերում՝ մի քանի տարի: Չիկունգունյա տենդի բուժման համար հատուկ դեղեր չկան, պատվաստանյութ՝ նույնպես:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է