• Latest news

Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել

11 հունվարի, 2019  16:13

Այս տարի Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով, մահացած կնոջ մոտ ախտորոշվել են նաեւ տարբեր խրոնիկ հիվանդություններ:
Իրչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը», - ասաց նա:

Արչտավազդ վանյանը նշեց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658:

Մի քանի հիվանդներ գտնվում են ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքներում: Միաժամանակ նա կոչ արեց խուճապ չտարածել, որ որոշ հիվանդներ բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում. «Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»,-ասաց Վանյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ գրիպի տարածման հետ կապված մանկական հիվանդանոցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Վանյանը նշեց, որ Հայաստանում հիմնականում տարածված է A տիպի գրիպը, այսինքն H1N1-ը: Այս վիրուսը մինչ օրս հայտաբերվել է 51 պացիենտների մոտ: Վերջին տվյալներով, պոլիկլինիկաներ են դիմել 1251 մարդ: Նշվեց, որ երկրի բուժհաստատությունները հագեցած են բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով:

Վանյանը կոչ արեց գրիպով հիվանդներին չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ ժամանակին դիմել բժշկի: Նա նաեւ բացասական գնահատական տվեց փաստին, որ գրիպով հիվանդները շարունակում են աշխատանքի հաճախել՝ դրանով նպաստելով վիրուսի տարածմանը:

Միաժամանակ, նա նկատեց, որ ցածր է ռիսկի գոտում գտնվողն անձանց գրիպի դեմ պատվաստման տոկոսը: Դրանք խրոնիկ հիվանդներն են, հղիները, 65 տարեկանից բարձր նձինք եւ 0-5 տարեկան երեխաները: Նրա խոսքով, պատվաստվել են հղիների միայն 1,6 տոկոսը, խրոնիկ հիվանդների 6,9 տոկոսը, տարեցների 1,1 տոկոսը եւ 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների 3,1 տոկոսը: «Միաժամանակ, Հայաստանում գրիպի դեմ կիրառվող պատվաստանյութը բարձր որակի է»:

Նրա խոսքով, Հայաստանում անհրաժեշտություն չկա փակել դպրոցներն ու մանկապարտեզները: Դպրոցներում, ըստ նրա, մշտապես մոնիտորինգ է անցկացվում եւ նույնիսկ փոքր նշանների դեպքում երեխաներին թույլ չեն տալիս այցելել դպրոց ու մանկապարտեզ: Այս պահի դրությամբ 432 երեխաների դպրոցներից տուն են ուղարկել:

Մեկնաբանելով հարեւան Վրաստանում խոզի գրիպից մահացության դեպքերը, Վանյանն ընդգծեց, որ հայ-վրացական սահմանը փակելու կարիք չկա, քանի որ եւ Վրաստանում, եւ Հայաստանում տարածված է գրիպի նույն տեսակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել