• Latest news

Պարտադի՞ր է արդյոք ուշ ընթրիքի եւ քնելու միջեւ ընդմիջում անել

24 հունվարի, 2019  13:00

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուշ ընթրիքի եւ քնելու միջեւ ընդմիջում անելու ոչ մի անհրաժեշտություն չկա:

Օկինավայի համալսարանի գիտնականները պնդում են, որ իրականում նախկինում ուշ ընթրիքի եւ քնելու միջեւ խորհուրդ տրվող 2 ժամվա ընդմիջումը երկարաժամկետ հեռանկարում ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ շաքարի ցուցանիշի վրա:

Փորձագետների եզրակացությունները հիմնվում են 3 տարի շարունակ 1573 առողջ չափահաս մարդկանց դիտարկումների վրա:

Մասնակիցների մեծ մասը վերջին սնվելու եւ  քնելու միջեւ 2 ժամյա ընդմիջում է արել: Մնացած կամավորնեը՝ կանանց 8 տոկոսը եւ տղամարդկանց 16 տոկոսը, կամ կրճատել են այդ միջակայքը կամ լիովին հրաժարվել դրանից:

Մասնակիցների արյան անալիզի արդյունքները ցույց են տվել, որ ուշ ընթրիքի ժամը երկարաժամկետ հեռանկարում ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ շաքարի ցուցանիշներին: Մինչդեռ տվյալ հարցում առավել շոշափելի գործոններ են եղել մարմնի զանգվածի ինդեքսը, զարկերակային ճնշումը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ վնասակար սովորությունները՝ ինրպիսիք են ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը:

Նյութափոխանակության կարգավորման համար գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ընդունող սննդի քանակին, ծխելուց հրաժարվելուն եւ ալկահոլոի չարաշահմանը, ինչպես նաեւ հետեւել քնի ռեժիմին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել