• Latest news

Ի՞նչ հաճախականությամբ են սեքսով զբաղվում ամուսնական զույգերը

24 հունվարի, 2019  23:45

Երբ խոսքը սեքսի մասին է, շատերը հակված են չափազանցնել։ Մեկը ստում է առնանդամի չափի վերաբերյալ, մյուսները դիտավորյալ բազմապատկում կամ նվազեցնում են զուգընկերների թիվը, իսկ երրորդները հակված են հեքիաթներ պատմել բազմաժամ սեքսի մասին։

Մինչդեռ գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչ հաճախականությամբ են զույգերը սիրով զբաղվում։ Ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior-ում, մեծահասակ մարդը սեքսով զբաղվում է տարեկան միջինը 54 անգամ։ Social Psychological and Personality Science հոդվածում նշվում է, որ շաբաթական թեկուզ մեկ անգամ սեքսով զբաղվող զույգերը ավելի երջանիկ են, քան նրանք, ում սեռական կյանքն ավելի հազվադեպ է։

Եւս մեկ հետազոտություն ասում է այն մասին, որ սեռական հարաբերությունների հաճախականությունը՝ շաբաթական մեկ կամ մի քանի անգամ, չի ազդում ընդհանուր զգացողության վրա, քանի որ սեքսը չի երաշխավորում երջանկության հորմոնների մշտական «չափաբաժինը»։

«Զույգերը հաճախ են սխալներ գործում իրենց սեռական կյանքում։ Իրականությունն այն է, որ սեքսով զբաղվելու քանակը պետք է այնպիսին լինի, որ բավարարի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր զուգընկերոջը՝ ոչ ավել, ոչ պակաս»,- Health-ին տված հարցազրույցում ասել է հարաբերությունների հարցով խորհրդատու եւ Բալթիմորյան թերապեւտիկ կենտրոնի տնօրեն Րաֆֆի Բիլեքը։

«Երբ դուք դադարեք կենտրոնանալ թվերի վրա, կհասկանաք, որ հարաբերություններում ներդաշնակության վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ տարիքը, կյանքի արժեքները, կենսակերպը, բնական սեքսուալությունը, առողջությունը եւ, առաջին հերթին, ձեր հարաբերությունների որակը»,- կարծում է Ջորջիայի Berry College-ի պրոֆեսոր Բրայան Ջորին։

«Համարյա բոլոր երկարաժամկետ հարաբերություններում 2-3 տարի անց գալիս է, այսպես կոչված, սեքսուալ հագեցվածություն։ Դա, ասենք, ընտանեկան կյանքի տարրերից մեկն է, եւ դրանից պետք չէ վախենալ կամ ամաչել, քանի որ մարդուն բնությունից հատուկ է ձանձրանալը»,- հավելում է նա։

Քինսիի անվան ինստիտուտի հետազոտության համաձայն, սեքսով զբաղվելու հաճախականությունը կախված է տարիքից։ Մինչեւ 30 տարեկանը դա տեղի է ունենում տարեկան 112 անգամ, 30-39 տարեկանում՝ 86 անգամ, 40-49 տարեկանում՝ 69 անգամ, 50-ից սկսած եւ ավելի բարձր տարիքում՝ 52 անգամ։

Այն, թե ինչպես եք դուք վերաբերվում սեռական հագեցվածությանը, կարեւոր նշանակություն ունի զույգի երկարատեւ երջանկության համար։ Որոշ զույգերի համար հագեցվածությունը կապվում է հարմարավետության, անվտանգության, եւ կանխատեսելիության հետ, մյուսների համար՝ հիասթափության, անհամատեղելիության եւ բաժանման ազդանշանի հետ»,- նշում է Բերին։ Եթե իրավիճակի վերաբերյալ ձեր հայացքները չեն համընկնում զուգընկերոջ հայացքների հետ, ապա ավելի լավ է խորհրդատվության համար դիմել մասնագետի։

Անհրաժեշտ է հիշել, որ հարաբերությունների նպատակը երջանկությունն է, ոչ թե սեքսը։ «Սեքսը կարեւոր է այն չափով, որքանով զույգը երջանիկ է։ Փորձագետները կհամաձայնեն, որ հարաբերություններում երջանկությունը բարձրացնում է սեքսի որակը, եւ ոչ թե հակառակը»,- ասում է Ջորին։

Եթե դուք տեսնում եք, որ ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ, այսպես ասած, ներդաշնակ չեն, նշանակում է՝ եկել է այդ խնդրի լուծման ժամանակը։ Խոսեք զուգընկերոջ հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում, խոստովանեք ձեր ֆանտազիաները եւ մի մեղադրեք միմյանց։ «Սեքսուալ ներդաշնակության հասնելուց առաջ զույգերը հոգեբանական մտերմության կարիք ունեն»,- ընդգծել է պրոֆեսորը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել