• Latest news

Ինչ հիվանդություններ են առաջանում նարգիլեի մշտական օգտագործումից

29 հունվարի, 2019  19:40

Նարգիլե ծխելը շատերին անմեղ զվարճանք է թվում, որը բացասաբար չի անդրադառնում առողջության վրա: Մինչդեռ նարգիլեի մշտական կիրառումը հղի է թոքերի ծանր հիվանդությունների առաջացմամբ:

Ինչպես NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում է հայտնել Բնագիտության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր, բժիշկ-պուլմոնոլոգ Անդրանիկ Ոսկանյանը, նարգիլե ծխելիս եւ ծուխը քաշելիս օրգանիզմ են ընկնում գործնականում նույն այն վնասակար նյութերը եւ տոքսինները, որոնք հանդիպում են նաեւ ծխախոտ ծխելիս։

Ի՛նչ հիվանդություններ կարող են արաջանալ:

Ոսկանյանի խոսքերով, առաջին տեղում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն /ՔՕԹՀ/ է: Սա առաջադիմող եւ կյանքին սպառնացող հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիներում օդի հոսքի մասնակի անդառնալի սահմանափակումով: ՔՕԹՀ-ի հիմնական պատճառը ծխախոտի ծուխն է: Հիվանդության հետեւանքներն են՝ ֆիզիկական աշխատունակության սահմանափակումը, ինչպես նաեւ հիվանդների հաշմանդամությունը:

Երկրորդ տեղում է բրոնխիալ ասթման: Սա շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը դրսեւորվում է մասնավորապես շնչահեղձությամբ, հազով եւ կրծքավանդակում ծանրության զգացողությամբ: Նարգիլեի սիրահարներին նաեւ սպառնում են թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ, որոնք պայմանականորեն գտնվում են երրորդ տեղում: Դրանք հիմնականում քրոնիկ թոքերի հյուսվածքային հիվանդություններն են, որոնց մեծ մասը հանգեցնում է պնեւմոֆիբրոզի: Նշենք, որ թոքերի ինտերստիցիալ հիվանդության ախտանիշը շնչահեղձությունն է:

Ոսկանյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ նարգիլեում կան նիկոտին պարունակող նյութեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով, երիտասարդների շրջանում նարգիլեի տարածվածությունը պայմանավորված է հոտավետ ծխախոտի (մաասսել) ի հայտ գալով: Իրենց լուման ունեն նաեւ պատկերացումներն այն մասին, թե նարգիլե ծխելը համեմատաբար անվտանգ է: Միինչդեռ նարգիլե ծխելը նույնպես կախվածություն է առաջացնում, քանի որ նարգիլեի ծխի մեջ նիկոտինի զգալի քանակություն է առկա:

ԱՀԿ փորձագետները նաեւ նշում են օրգանիզմի վրա պասիվ ծխելու վնասակար ազդեցության մասին, քանի որ առանց ծխախոտի հիմքով խառնուրդով նարգիլե ծխելու ժամանակ տոքսիկատների ուղղակի արտանետումները հավասար են կամ նույնիսկ գերազանցում են ծխախոտի հիմքով խառնուրդներ ծխելուց ստացվող արտանետումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանում, համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի, առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրանքի, դրանց անալոգային եւ ծխախոտի փոխարինողների (ներառյալ՝ նարգիլեի) կիրառումը հանրային վայրերում (թանգարաններ, գրադարաններ, կինոթատրոններ եւ այլն)։ Սա պատճառ է դարձել «նարգիլեի ինդուստրիայի» ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի գործողությունների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել