• Latest news

Բացասական հույզերը ճիշտ նույն կերպ են քաղցկեղ առաջացնում, ինչպես եւ ծխելն ու խմելը. Էդգար Գյանջումյան

4 փետրվարի, 2019  19:00

14 տարի առաջ հայտնի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն իմացավ, որ քաղցկեղ ունի։ Երկարատեւ բուժումից հետո նա հաղթեց հիվանդությանը։ Այդ պայքարը, նրա խոսքով, նկատելիորեն փոխեց իրեն եւ ստիպեց վերիմաստավորել կյանքը։

Նախկինում, ինչպես ասում է Գյանջումյանը, նա ամեն բան սրտին մոտ էր ընդունում, շատ էր նյարդայնանում, բավական շատ բացասական հույզեր էր ունենում։ Քաղցկեղը հաղթահարելուց հետո եւ անգամ դրա դեմ պայքարի ընթացքում նա սկսեց ամեն բան այլ կերպ ընդունել. հիմա նա ավելի լավ է հասկանում, թե ինչ խնդիրների ու հարցերի մասին արժե մտածել, եւ որոնք արժե անուշադրության մատնել ու չհուզվել դրանց համար։

«Ես վերիմաստավորեցի ողջ կյանքս։ Իհարկե, լավ կլիներ եթե կարողանայի դա անել առանց այդ փորձության, բայց ինչ արած...»,- ասել է կոմպոզիտորը։
Նրա խոսքով, եթե մարդը քաղցկեղի հետ է բախվել, կարելի է այդ փորձությունը դիտարկել որպես կյանքը վերիմաստավորելու հնարավորություն, վերիմաստավորել այն, լցնել նոր իմաստով, կարեւորն առանձնացնել անկարեւորից, եւ որ գլխավորն է՝ հասկանալ, որ պարտությունը կարող է վերածվել մեծ հաղթանակի։

Քաղցկեղից իրենց պաշտպանել ցանկացող մարդկանց Գյանջումյանը խորհուրդ է տալիս չմոռանալ առողջ ապրելակերպի կարեւորության մասին՝ զբաղվել սպորտով, հրաժարվել վնասակար սովորություններից։ Պակաս կարեւոր չէ, ըստ նրա, փորձել դրական մտածել։
«Բացասականը ճիշտ նույն կերպ է քաղցկեղ ծնում, ինչպես եւ ծխելն ու խմելը»,- կարծում է Գյանջումյանը։

Ավելին, բացասական հույզերը, նրա կարծիքով, նվազեցնում են բուժման արդյունավետությունը։
Կոմպոզիտորն ախտորոշումն ստացավ 2004թ.։ Գնաց բուժվելու Գերմանիայում, բայց բուժման վերջին երկու կուրսն անցավ արդեն Հայաստանում։ Նրա խոսքով՝ բժիշկները փորձում էին նրան տարհամոզել՝ ասելով, թե ռիսկը մեծ է, բայց չափից ավելի շատ էր կարոտել տունը։
Այսօր կոմպոզիտորն ունի կին եւ երկու երեխա։ Նա ստեղծել է «Օգնեմ» ֆոնդը, որն օգնում է նրանց, ովքեր հայտնվել են իր վիճակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել