Աերոբիկայի վարժությունները նպաստում են ուղեղի ցնցումից հետո դեռահասների ավելի արագ վերականգնմանը: Այս մասին նշված է JAMA Pediatrics-ում հրապարակված հետազոտության մեջ, հայտնում է New York Post-ը:
Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դեռահասային տարիքի մարզիկները ուղեղի ցնցումից հետո ավելի արագ են վերականգնվում, եթե աերոբիկայի վարժություններ են կատարում: Բուֆալոյի համալսարանից հետազոտողները հետեւել են ուղեղի ցնցում ախտորոշմամբ 13-ից մինչեւ 18 տարեկան 103 պատանիների եւ աղջիկների:
Փորձարկվողների մի մասը կատարել է սթրեթչինգ (մկանների ձգման վարժություններ), մյուսները՝ աերոբիկայի վարժություններ, որոնք չեն խորացրել ուղեղի ցնցման ախտանշանները: Վարժությունների կատարմանը հատկացվել է օրական շուրջ 20 րոպե, ընդ որում՝ կամավորները խուսափել են սպորտով զբաղվելուց կամ մարզադահլիճում մարզասարքերի վրա մարզվելուց, քանի որ վնասվածքը ստանալուց հետո դա կարող էր բացասաբար անդրադառնալ նրանց առողջության վրա:
Պարզվել է, որ աերոբիկայի վարժություններ կատարող դեռահասները վնասվածքից հետո վերականգնվել են 17 օրում, իսկ սթրեթչինգի խմբում ընդգրկված մասնակիցները՝ 13 օրում: Ստացված արդյունքները հակասում են ընդունված կարծիքին այն մասին, որ ուղեղի ցնցումից հետո անհրաժեշտ է հանգիստ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ամբողջական հրաժարում:
Գիտնականները նախատեսում են մեծահասակների մասնակցությամբ լրացուցիչ փորձեր անցկացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր