• Latest news

Անվասայլակին գամված փեսացուն ոտքի է կանգնել հանուն հարսնացուի հետ առաջին պարի (վիդեո)

5 փետրվարի, 2019  17:38

Հուզիչ դեպք պատահեց բրազիլական Կույաբե քաղաքում։ 5 տարի առաջ մոտոցիկլով վթարի ենթարկվելու հետեւանքով գոտկատեղից ներքեւ հաշմված 36-ամյա Հյուգո Ռոլինգը անակնկալ է արել հարսնացուի՝ Սինթիայի համար։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, հարսանեկան հանդիսության ժամանակ Հյուգոն եւ Սինթիան պետք է կատարեին իրենց առաջին պարը Սեմ Սմիթի «Make It To Me» երգի ներքո։ Փեսացուն մի քանի պարային շարժում կատարեց՝ նստած հաշմանդամի սայլակին, բայց շուտով նրա եղբայրը եւ հայրը տեղ զբաղեցրին նրա կողքին ու իրենց ոտքերը փոկերով կապեցին տղայի ոտքերին։ Հետո փեսացուն գրկեց հարազատներին, եւ նրանք երեքով ոտքի կանգնեցին։

Այս փոքրիկ խորամանկությունն օգնեց Հյուին պարն ավարտել սիրեցյալի հետ։ Սիրո հաղթանակը հաշմանդամության հանդեպ մեծ արձագանք է գտել ինտերնետ օգտատերերի շրջանում, իսկ պարի տեսահոլովակը ավելի քան 16 մլն դիտում է հավաքել։ Բացի այդ, նորապսակներին իրենց շնորհավորանքներն են ուղարկել դերասան եւ հաղորդավար Ջեյմս Քորդենը, երգիծական դերասան Թրեւոր Նոան։ «Աստված իմ։ Սա ամենահիանալի բանն էր, որ տեսել եմ այսօր»,- նշել է Քորդենը։ «Չկարողացա արցունքներս զսպել վիդեոն նայելիս»,- գրել է Նոան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել