• Latest news

Հայաստանում հարկավոր է նույն հակածխախոտային օրենքները ներդնել, ինչ ԱՄՆ-ում. ակտիվիստ

5 փետրվարի, 2019  20:35

65-ամա Դեւիդ Դուելը արդեն չորս անգամ եղել է Հայաստանում: Ամեն անգամ ընկերների հետ ճաշելու կամ ընթրելու համար դուրս գալով, նրանք առաջին հերթին հետաքրքրվել են, թե որտեղ մոտակայքում ռեստորան կա, որտեղ արգելված է ծխելը. նրանք սկզբունքորեն չեն գնացել այնպիսի հաստատություններ, որտեղ ծխելը թույլատրվում է կամ կան ծխողների համար տարածքներ:

Ծխելը հարկավոր է բոլոր ռեստորաններում արգելել, իսկ հետո նաեւ բոլոր բարերում, կարծում է Դեւիդը: Նրա խոսքով՝ այս արգելքը պարզապես անհրաժեշտ է Հայաստանին հասարակական հաստատություններում այցելուներին եւ հատկապես երեխաներին պասիվ ծխելուց պաշտպանելու համար:

Դեւիդն ապրում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի փոքր քաղաքում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրենց նահանգի ռեստորաններում, բարերում եւ ցանկացած հասարակական վայրերում ծխելը խստորեն արգելվում է: Իսկ որոշ վայրերում ծխել չի կարելի ոչ միայն հենց շենքում, այլեւ դրա շրջակայքում. ծխելու համար հարկավոր է 20 մետր հեռանալ:

Դպրոցներում եւ անգամ համալսարաններում, ըստ Դեւիդի, ծխելու քաղաքականությունը նույնպես կոշտ է. որոշ համալսարաններում ծխելն արգելված է ինչպես շենքի ներսում, այնպես էլ համալսրանի ողջ տարածքում, անգամ մաքուր օդում:

«Մեզ մոտ հյուրանոցներում ծխելը նույնպես արգելված է,-պատմեց Դեւիդը, -եւ հարցը ոչ միայն այցելուների առողջության պաշտպանության, այլեւ հրդեհներից անվտանգության ապահովման մեջ է: Մեր նահանգում հակածխախոտային շարժումը նույնպես շատ լուրջ է»:

Դեւիդի կարծիքով, եթե Հայաստանի կառավարությունը հետաքրքված է իր քաղաքացիների առողջության պահպանմամբ, նրանք պետք է այժմ օրինակ վերցնեն Օհայոյից եւ հակածխախոտային քաղաքականություն իրականացնող այլ նահանգներից. առաջին հերթին հարկավոր է առանց բացառության բոլոր ռեստորաններում արգելել ծխելը, իսկ հետո բարերում, ինչպես նաեւ այլ հասարակական վայրերում:

Միգուցե, դա չազդի երկրում ծխողների թվի վրա, սակայն չծխողներն ավելի լավ պաշտպանված կլինեն ծխախոտային ծխի ազդեցությունից:

Հետաքրքիր է, որ Դեւիդը նախկինում ծխել է՝ մոտ 10 տարի: Սակայն ծխելը թողնելուց հետո նա դարձել է հակածխախոտային ակտիվիստ եւ ազատ ժամանակ մյուսներին օգնում է ազատվել այդ սովորությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել