• Latest news

Պապիլոմա վիրուսով վարակվելը կարող է  հանգեցնել սրտի հիվանդությունների առաջացման. հետազոտություն

11 փետրվարի, 2019  11:56

Մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) առավել վտանգավոր շտամները ոչ միայն բարձրացնում են քաղցկեղի զարգացման վտանգը, այլեւ կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման, մանավանդ ճարպակալում ունեցող կանանց մոտ։ Նման անսպասելի եզրահանգման են եկել կորեացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Circulation Research ամսագրում։

Սրտի հիվանդությունների զարգացման վտանգի շատ գործոններ հայտնի են վաղուց. դրանց թվում են ծխելը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր զարկերակային ճնշումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ոչ ճիշտ սնվելը, ճարպակալումը եւ շաքարային դիաբետը։

Սակայն ՄՊՎ-ի հետ կապված (վիրուսային վարակ, որը փոխանցվում է գերազանցապես սեռական ճանապարհով)՝ սրտի հիվանդությունների մասին մինչեւ վերջերս ոչինչ հայտնի չէր։

ՄՊՎ որոշ շտամներ համարվում են քաղցկեղածին. դրանք բարձրացնում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը, մանավանդ արգանդի վզիկի, հեշտոցի, սեռական անդամի, ինչպես նաեւ կոկորդի ու բերանի խոռոչի քաղցկեղը։ Հիմնական խնդիրն այն է, որ ՄՊՎ վարակումը հաճախ ախտանշաններով չի ուղեկցվում ընդհուպ մինչեւ քաղցկեղի բջիջների առաջացումը։

Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են ՄՊՎ-ի եւ հետազոտության ընթացքում ախտորոշվող սրտանոթային հիվանդությունների փոխկապվածությունը։ Անգամ ռիսկի այլ գործոնների հաշվառմամբ՝ կանանց ՄՊՎ պարագայում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը 22 տոկոսով ավելի է եղել, քան չվարակվածներինը։

Սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը էլ ավելի բարձր է, եթե կին պացիենտը ճարպակալում ունի եւ մետաբոլիկ ախտանիշ. ճարպակալած կանանց  պարագայում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը գրեթե երկու երրորդով ավելին է, իսկ մետաբոլիզմով տառապող կանանց մոտ բարձր է գրեթե երկու անգամ։

Ռիսկի այլ գործոններ, ինչպիսին են ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը, էլ ավելի են բարձրացնում այդ վտանգը։ Հետաքրքիր է, որ կանայք , որոնք տեղեկացրել են իրենց ֆիզիկական ակտիվության մասին, նույնպես ավելի հաճախ են ՄՊՎ-ի բարձր ռիսկ ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է