• Latest news

Հունական ընկույզը կօգնի դեպրեսիայի դեմ պայքարում

11 փետրվարի, 2019  20:44

Գիտնականներն ընկճախտի դեմ պայքարի «համեղ» միջոց են գտել։ Համաձայն Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի մասնագետների հետազոտության՝ հունական ընկույզն այս հոգեկան խանգարման կանխարգելման հիանալի միջոց է։

Հետազոտության շրջանակներում վերլուծվել են ավելի քան 26 հազար մարդու տվյալներ, ովքեր ներառված էին Առողջության եւ սննդի ազգային հետազոտության  (National Health and Nutrition Examination Surveys — NHANES) մեջ։ Փորձարկման ենթարկվողները բաժանվել էին մի քանի խմբերի՝ կախված այն բանից, թե որքան հաճախ են նրանք օգտագործում ընկույզի տարբեր տեսակներ։ Գիտնականներն իրենց աշխատանքում հաշվի էին առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը։

Պարզվել է, որ նրանք, ովքեր օրական օգտագործել էին գոնե 24 գրամ հունական ընկույզ, 26 տոկոսով ավելի քիչ էին ենթարկվել ընկճախտի նրանց համեմատ, ովքեր նախընտրել էին ընկույզների այլ տեսակներ կամ բնավ չէին ներառել դրանք իրենց կերակրացանկում։

Հատկանշական է, որ կապը հունական ընկույզ օգտագործելու եւ ընկճախտի մակարդակի նվազման միջեւ առավել ակնհայտ երեւացել է կանանց, քան թե տղամարդկանց  մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել