• Latest news

Տղամարդիկ եւ կանայք պատմել են սեքսում ամենառոմանտիկ դիրքերի մասին

11 փետրվարի, 2019  22:30

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ տղամարդիկ եւ կանայք պատմել են սեքսում ամենառոմանտիկ դիրքերի մասին։

Mirror-ը, վկայակոչելով 2 000 մարդու շրջանում Euroclinix-ի կատարած հարցումները, հայտնում է, որ ամենառոմանտիկ է ճանաչվել միսիոներական դիրքը, որի օգտին «քվեարկել է» կանանց 64 եւ տղամարդկանց 48 տոկոսը։ Երկրորդ տեղը հարցվածները միաձայն տվել են «գդալի» դիրքին՝ որպես ամենացանկալին բոլոր սիրահարների օրվա համար։

Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք համաձայնել են այն հարցում, որ հեծյալի դիրքը նույնպես ծայրահեղ ռոմանտիկ է։ Դրա գրավչությունն ու զգացմունքայնությունը գնահատել է կանանց 4 եւ տղամարդկանց 10 տոկոսը։ Հետաքրքիրն այն է, որ նույն դիրքը, սակայն մեջքով դեպի զուգընկերը, որեւէ դրական գնահատականի չի արժանացել։

Սեքսի ամենառոմանտիկ «հիթ-շքերթն» ամփոփում է «խեցգետնի» դիրքը կամ «դոգի-սթայլը»։

Ռոմանտիկ մթնոլորտի սաստկացման համար փորձագետները խորհուրդ են տալիս մահճակալի վրա վարդի թերթիկներ լցնել, ինչպես նաեւ՝ սեքսի ժամանակ միմյանց հաճոյախոսություններ անել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է