• Latest news

Սրտամկանի ինֆարկտի ռիսկի ո՞ր գործոններն են տարածված Հայաստանում

18 փետրվարի, 2019  18:42

Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածության բացահայտման նպատակով 2015 թ.ի վեր իրականացվում է սրտամկանի սուր ինֆարկտի պասիվ դետքային համաճարակաբանական հսկողություն ընտրված պարեկ կազմակերպությունում, որտեղ յուրաքանչյուր սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշմամբ հիվանդ լրացնում է հատուկ մշակված հարցաթերթ ռիսկի գործոնների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, համաձայն 2018 թ. տվյալների՝ Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են.

  • քաշի ավելցուկն ու ճարպակալումը (84.6%),
  • հիպերլիպիդեմիան (69.2%),
  • սթրեսն ու դեպրեսիան (63.5%),
  • անբավարար ֆիզիկական ակտիվությունը (53.8%),
  • ծխախոտի օգտագործումը (46.2%):

Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերի 65.4%-ը տեղի է ունեցել զարկերակային հիպերտենզիայի, իսկ 34.6% դեպքում՝ շաքարային դիաբետի ֆոնի վրա: Հարկ է նշել, որ 2017 թ. համեմատ ռիսկի գործոնների տարածվածության տոկոսներն աճել են։

Սրտամկանի սուր ինֆարկտի հիվանդացության իջեցման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել առողջ ապրելակերպի քարոզմանը, ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցմանը, ծխախոտի օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիայի և հիպերլիպիդեմիայի վաղ հայտնաբերմանը և կառավարմանն/վերահսկմանն ուղղված միջոցառումներ: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարձր ռիսկի խմբերի ներկայացուցիչների շրջանում ռիսկի և վարքագծային գործոնների վրա:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառ են հանդիսանում սրտանոթային հիվանդությունները: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016 թ. տվյալների՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի 85% դեպքում մարդիկ մահացել են սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի հետևանքով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել