• Latest news

Գիստերէկտոմիան կործանել է կյանքը․ Քաղցկեղին հաղթած կինը հուսահատության մեջ է սեքսով զբաղվել չկարողանալու պատճառով

20 փետրվարի, 2019  23:45

Մեծ Բրիտանիայից 30-ամյա Ջեսիկա Շոուն շատ ակտիվ սեռական կյանք էր վարում, քանի դեռ չէր հիվանդացել արգանդի վզիկի քաղցկեղով։ Ցանկացած մարդու համար այդպիսի ախտորոշումն արդեն լուրջ պատճառ է սթրեսի համար, սակայն Ջեսիկային շփոթեցրել է ոչ թե ախտորոշումը, այլ հիվանդության ազդեցությունն իր սեռական կյանքի վրա։

Երբ նրա մոտ գտան հիվանդությունը, նա ստիպված էր անցնել գիստերէկտոմիայի՝ արգանդի հեռացման վիրահատության միջով։ Այդ վիրահատությունից որոշ ժամանակ անց ուռուցքաբանները կնոջը հայտնել են, որ նա հաղթել է հիվանդությանը, սակայն Ջեսիկային դա այնքան էլ չի ուրախացրել։  

Բանն այն է, որ մինչ ախտորոշումը Ջեսիկան, իր խոսքերով, օրական 6 անգամ սեքսով էր զբաղվել։ Իսկ 2017թ․ սեպտեմբերին գիստերէկտոմիայից հետո Ջեսիկայի մոտ ոչ մի սեքսուալ կապ չի եղել։ Նրա խոսքերով, ինքն ուղղակի վախենում է ինտիմ հարաբերությունների մեջ մտնել տղամարդկանց հետ, քանի որ շատ է լսել սարսափելի պատմություններ այն մասին, թե որքան է դա տհաճ այդ վիրահատությունից հետո։

«Սեքսը միշտ իմ կյանքի կարեւորագույն մասն է եղել,- պատմում է Ջեսիկան,- Ես միշտ վայելել եմ մարդկանց հետ ինտիմ հարաբերությունները, այդ պատճառով ինձ համար ամենամղձավանջայինը կյանքում սեքսից հրաժարվելն է։ Բնականաբար, հենց գիստերէկտոմիան է իմ նախկին հարաբերությունների կործանման պատճառը։ Երբ բժիշկն ասաց ինձ այն մասին, որ ինձ մոտ քաղցկեղ է, դա տհաճ էր, սակայն ես բոլորովին չէի մտածում, թե իմ կյանքը վերջացել է։ Իսկ այժմ իմ գլխում այդպիսի մտքեր են ծագում։ Գիստերէկտոմիան կործանել է իմ կյանքը»։

Բժիշկներն իրենց հերթին պնդում են, որ գիստերէկտոմիայից հետո վերականգնվելուց հետո կարելի է զբաղվել սեքսով, եւ վիրահատությունը չի ազդում պացիենտի սեռական կյանքի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել