• Latest news

Խնդիրն իմ մեջ չէ, խնդիրը քո մեջ է․ Աղջիկը անդամահատումից առաջ հրաժեշտի նամակ է գրել իր ոտքին

21 փետրվարի, 2019  21:15

27-ամյա Ջորդան Բեքվիտը ոչ հեշտ որոշում է ընդունել՝ անդամահատել ոտքը, որը նրան շատ ցավ եւ անհարմարություն էր պատճառում։ Անդամահատումից առաջ նա հրաժեշտի նամակ է գրել իր ոտքի վրա։

Երբ Ջորդանը 13 տարեկան էր, նրա հետ ձի քշելու ժամանակ դժբախտ պատահար էր տեղի ունեցել եւ այն ժամանակվանից նրան տանջում էին ոտքի ուժեղ ցավերը։ Ընկնելուց հետո կոտրված ծնկոսկրի մեկ սանտիմետրանոց կտոր էր մնացել ոտքի մեջ։ Բժիշկները բազմաթիվ վիրահատություններ էին կատարել, որպեսզի հանեն ոսկորի բեկորները եւ վերացնեն ցավերը , սակայն իրավիճակը չէր փոխվել, այդ պատճառով աղջիկը որոշել էր անդամահատել ոտքը, որպեսզի վերջնականապես ազատվի տհաճ զգացողություններից։

Բացի այդ, Ջորդանը բացառիկ արարքի որոշում էր կայացրել եւ վիրահատությունից երկու ժամ առաջ «դաջվածք» էր արել անդամահատման ենթակա ոտքի վրա։ «Խնդիրն իմ մեջ չէ, խնդիրը քո մեջ է։ Մենք ուրախ էինք միասին, սակայն եկել է բաժանման ժամանակը։ Քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում»,- գրել էր նա։

Նա նաեւ հավելել էր․ «Քո արյան դոնոր»։

Ջորդանի ընկերները մասնակցել էին հրաժեշտի «դաջմանը» եւ թողել իրենց ցանկությունները։

2018թ․ հոկտեմբերի 11-ին Կոլորադոյի համալսարանի հիվանդանոցի բժիշկները ծնկից քիչ ներքեւ կտրել էին Ջորդանի ոտքը։

Այժմ աղջիկը դեռեւս հարմարվում է առանց աջ ոտքի նոր կյանքին եւ փորձում է քայլել հատուկ պրոթեզի օգնությամբ։ Նա հուսով է, որ մի օր կկարողանա կրկին կապել սպորտային զույգ կոշիկների կապիչները եւ գնալ երկարատեւ վազքի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է