• Latest news

Ֆրանսիայում առանց ձեռքերի 20 երեխա է ծնվել․ տարօրինակ անոմալիայի պատճառները առայժմ անհայտ են

25 փետրվարի, 2019  21:02

Ֆրանսիայում աղմուկ է հասունանում առանց ձեռքերի ու դաստակների ավելի քան 20 երեխաների ծննդի շուրջը։ Երեխաների ծնողները եւ փաստաբանները տեղի ունեցածի պատճառների մասին պատասխան են պահանջում։

Այս անոմալիայով երեխաներ են վերջին 15 տարիների ընթացքում ծնվել Ֆրանսիայի մի քանի շրջաններում։ Օրերս այդ երեխաների ծնողները, նրանց փաստաբանները, ինչպես նաեւ բժիշկները առաջին անգամ հավաքվել են Փարիզում, որպեսզի քննարկեն խորհրդավոր բնածին արատը, որի հետ բախվել են փոքրիկները։ Քննարկումներում ներգրավել են նաեւ գիտնականներին, որպեսզի նրանք առանձնացնեն եւ վերլուծեն այն պատճառները, որոնք կբացատրեն այս երեւույթը։  

Խնդիրը մտահոգել է Ֆրանսիայի առողջապահական մարմիններին, որոնք ընդունել են, որ բնածին այս արատների քանակը գերազանցում է միջին վիճակագրական նորման։ Անցյալ տարվա սեպտեմբերին ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտնել էին նման երեխաների մասին։ Այդ մասին տեղեկացրել էր նաեւ հասարակական առողջապահական մարմինը՝ Remera-ն, որը ստեղծվել է Santе Publique France (SPF) ազգային գործակալության նախաձեռնությամբ, որպեսզի հետաքննի հղիության տոքսիկոզի դեմ տալիդոմիդ դեղամիջոցի շուրջ առաջացած մեծ աղմուկը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամեն տարի Ֆրանսիայում վերջույթների բնածին արատով 150 երեխա է ծնվում։ Վիճակագրական վերլուծությունն ի սկզբանե երկրով մեկ միջին նորմերի գերազանցում ցույց չի տվել, սակայն առողջապահության նախարար Անյեզ Բուզինն ընդգծել է, որ մասնագետների համար անընդունելի է համարում այս խնդրի արմատների անտեսումը։ Հետեւաբար, խոսքը կարող է լինել բնածին արատներով երեխաների թույլատրելի թվի գերազանցման մասին, եւ դրա պատճառն անհրաժեշտ է պարզել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է