• Latest news

Բիոպրինտերը կարող է մաշկը տպագրել ուղղակի վերքի վրա

2 մարտի, 2019  10:35

ԱՄՆ Ուեյք Ֆորեսթ Վերականգնողական բժշկության ինստիտուտի գիտնականներին հաջողվել է շարժական բիոպրինտեր մշակել, որը կարող է մաշկը տպագրել ուղղակի վերքի վրա: Նշվում է, որ մշակման շնորհիվ հնարավոր կդառնա անգամ ընդարձակ վերքերի մշակումը:

Բիոպրինտերի աշխատանքից առաջ անհրաժեշտ է պացիենտի չվնասված հյուսվածքի բիոպսիա վերցնել եւ առանձնացնել երկու տեսակի բջիջները՝ դերմալ ֆիբրոբլաստները եւ էպիդերմալ կերատինոցիտները: Առաջինները պատասխանատու են արտաբջջային մատրիկսի եւ կոլագենի սինթեզի համար, իսկ երկրորդները՝ գերակշռում են էպիդերմիսի բջիջներում:

Այնուհետեւ բջիջները պետք է աճեցվեն լաբորատոր պայմաններում, հետո միացվեն հատուկ հիդրոգելին: Հաջորդ փուլում եռաչափ լազերային սքաներով կատարվում է վերքի սքանավորում: Ստացած պատկերի հիման վրա բիոպրինտերն աշխատանքը սկսում է. վերքի խորը հատվածները լցնում է ֆիբրոբլաստներով, այնուհետեւ ծածկում կերատինոցիտների շերտով:

Մասնագետների խոսքով՝ այս տեխնոլոգիայի շնորհիվ հաջողվում է վերականգնել մաշկի բնական կառուցվածքը, արագացնել առողջացման պրոցեսը եւ պահպանել հյուսվածքի բոլոր ֆունկցիաները:

Մշակումն արդեն անցել է մինչկլինիկական փորձարկումները: Գիտնականները հույս ունեն, որ բիոպրինտերը կօգնի ընդարձակ այրվածքների եւ չապաքինվող վերքերի (օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում) բուժմանը:

Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել