• Latest news

Տղամարդու ստամոքսից հանել են 40 բանալի, մետաղադրամներ, սայրեր, մագնիսներ եւ սիմ քարտ (ֆոտո)

7 մարտի, 2019  15:28

Հնդկաստանից 52-ամյա տղամարդու ստամոքսից հանել են 40 բանալի, մետաղադրամներ, մատիտ սրելու սայրեր, մագնիսներ եւ սիմ քարտ: Այս առարկաները հանելու համար բժիշկները կատարել են 45-ական րոպե տեւողությամբ երկու միջամտություն:

Հոգեկան խանգարմամբ տղամարդը, ով հայտնի է Ջայակումար անունով, Rajiv Gandhi Government General Hospital-ի (Հնդկաստան) բժիշկների խոսքով՝ վիրահատություն չկատարելու դեպքում, ավելի շուտ, կմահանար ներքին արյունահոսությունից կամ սեպսիսից:

Բաց վիրահատություն չկատարելու համար բժիշկները որոշել են ստամոքսից մետաղական առարկաները հանել գաստրոսկոպիայի միջոցով: Առաջին օրը նրանց հաջողվել է հանել 22 առարկա, հաջորդ օրը՝ եւս 18:

Պացիենտի ստամոքսից հանված ամենափոքր առարկան 2 սմ էր:

Ստամոքսի մեջ այս բոլոր առարկաների առկայության մասին տղամարդը տեղեկացել է փետրվարի վերջին՝ նրա հոգեկան խանգարման հետ կապված ՄՌՏ անցկացնելիս, որի դեմ նա բուժվում էր արդեն 3 տարի: Երբ փորձել են նրան ՄՌՏ կատարել, նրա մոտ ուժգին փորացավեր են սկսվել: Հաջորդած ՀՏ հետազոտությամբ պարզվել է, որ նրա ստամոքսի մեջ բազմաթիվ մետաղական առարկաներ կան:

Բարեբախտաբար, կուլ տված առարկաների պատճառով պացիենտի ներքին օրգանները չէին տուժել, միջամտությունն ավարտելուց կարճ ժամանակ անց նա տուն է վերադարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել