39-ամյա Ադրիանա Էլին հիվանդացել է մի հիվանդությամբ, որը բառացիորեն այլանդակել է նրա քիթը:
The Daily Mail-ը հաղորդում է, որ դեռ 2013-ին կինը ուշադրություն է դարձրել, որ քթի ծայրը կոշտացել է եւ կարմրել: Նրա վիճակը շարունակել է վատթարանալ, քիթը մեծացել է եւ նա բառցիորեն ստիպված է եղել մատներով բացել քթանցքները՝ շնչելու համար:
Այլանդակված քթի պատճառով՝ Ադրիանան սկսել է մենակյացի կյանք վարել եւ խուսափել անծանոթ մարդկանց հետ հանդիպումից: Երեք տարի առաջ բժիշկները նրա մոտ ռինոֆիմա էին ախտորոշել՝ քթի մաշկի քրոնիկ հիվանդություն:
Համարվում է, որ ռինոֆիման վարդագույն կորյակների երրորդ փուլն է, սակայն դրա առաջացման հստակ պատճառները հայտնի չեն:
Կնոջը երբեմնի գեղեցկությունը վերադարձնելու համար բժիշկները լազերով բառացիորեն այրել են կոշտացումը եւ քթի մաշկը:
Պրոցեդուրան 2 ժամ է տեւել:
«Այրված մաշկի հոտն ուղղակի սարսափելի էր: Պրոցեդուրայից հետո հայելու մեջ դեմքս տեսնելով ես շոկ ապրեցի: Դա ինչ-որ սեւ, խոնավ մի բան էր, մաշկից ինչ-որ հեղուկ էր հոսում... Ես աղոթում էի, որ իմ դեմքը վերականգնվեր», - պատմում է Ադրիանան:
Բարեբախտաբար, պրոցեդուրան բարեհաջող է անցել եւ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ կինը կարողացել է ազատ շնչել:
Մի քանի շաբաթ Ադրիանան այցելել է կլինիկա՝ քթի լազերային հղկման ամբողջական կուրս անցնելու համար: Քթի ձեւի շտկման համար բժիշկները հատուկ լցանյութեր են օգտագործել: Բուժման վերջին փուլը նախատեսված է մայիսին:
«Այս հիվանդությունը փոխեց իմ վերաբերմունքը իմ եւ մարդկանց նկատմամբ: Ես հասկացա ապրումակցության եւ էմոցիոնալ աջակցության կարեւորությունը», - նշել է նա:
Source: The Daily Mail
Photos: Adrianna Ely/SWNS
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր