• Latest news▼

Բժիշկները ստիպված են եղել լազերով այրել պացիենտի քիթը՝ հազվագյուտ հիվանդությունից բուժելու հաամար (ֆոտո)

7 մարտի, 2019  20:25

39-ամյա Ադրիանա Էլին հիվանդացել է մի հիվանդությամբ, որը բառացիորեն այլանդակել է նրա քիթը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ դեռ 2013-ին կինը ուշադրություն է դարձրել, որ  քթի ծայրը կոշտացել է եւ կարմրել: Նրա վիճակը շարունակել է  վատթարանալ, քիթը մեծացել է եւ նա բառցիորեն ստիպված է եղել մատներով բացել քթանցքները՝ շնչելու համար:

Այլանդակված քթի պատճառով՝ Ադրիանան սկսել է մենակյացի կյանք վարել եւ խուսափել անծանոթ մարդկանց հետ հանդիպումից: Երեք տարի առաջ բժիշկները նրա մոտ ռինոֆիմա էին ախտորոշել՝ քթի մաշկի քրոնիկ հիվանդություն:

Համարվում է, որ ռինոֆիման վարդագույն կորյակների երրորդ փուլն է, սակայն դրա առաջացման հստակ պատճառները հայտնի չեն:

Կնոջը երբեմնի գեղեցկությունը վերադարձնելու համար բժիշկները լազերով բառացիորեն այրել են կոշտացումը եւ քթի մաշկը:

Պրոցեդուրան 2 ժամ է տեւել:

«Այրված մաշկի հոտն ուղղակի սարսափելի էր: Պրոցեդուրայից հետո հայելու մեջ դեմքս տեսնելով ես շոկ ապրեցի: Դա ինչ-որ սեւ, խոնավ մի բան էր, մաշկից ինչ-որ հեղուկ էր հոսում... Ես աղոթում էի, որ իմ դեմքը վերականգնվեր», - պատմում է Ադրիանան:

Բարեբախտաբար, պրոցեդուրան բարեհաջող է անցել եւ մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ  կինը կարողացել է ազատ շնչել:

Մի քանի շաբաթ Ադրիանան այցելել է կլինիկա՝ քթի լազերային հղկման ամբողջական կուրս անցնելու համար: Քթի ձեւի շտկման  համար բժիշկները հատուկ լցանյութեր են օգտագործել: Բուժման վերջին փուլը նախատեսված է մայիսին:

«Այս հիվանդությունը փոխեց իմ վերաբերմունքը իմ եւ մարդկանց նկատմամբ: Ես հասկացա  ապրումակցության եւ էմոցիոնալ աջակցության կարեւորությունը», - նշել է նա:

Source: The Daily Mail

Photos: Adrianna Ely/SWNS

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll