• Latest news

Տղամարդը ծնոտի վիրավորումից հետո ներշնչել էր փամփուշտը. վիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել

18 մարտի, 2019  19:43

Արտասովոր դեպք է պատահել Հնդկաստանում։ Անունը չնշած 45-ամյա տղամարդը հարձակման է ենթարկվել. նրա վրա երեք փամփուշտ է արձակվել (փորին, ձեռքին եւ ծնոտին)։ Որքա՜ն մեծ էր բժիշկների զարմանքը, երբ նրանք նախնական զննումից հետո հայտնաբերեցին պացիենտի մարմնում ընդամենը երկու փամփուշտ երեքից։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, պարզվել է, որ այտին արձակված փամփուշտը անցել է տուժածի շնչուղիներով։ Փորձագետների կարծիքով՝ այտի միջով անցնելով, փամփուշտի ազդակի ուղղությունը փոխվել է, ինչի պատճառով, երբ տղամարդը կորցրել է գիտակցությունն ու ընկել, այն հայտնվել է arbor bronchialis-ի (LNH) մեջ։

Փամփուշտը բաղկացած էր երկու մասից, եւ դրանց հեռացման համար վիրաբույժները պետք է հատուկ աքցաններ ունենային, ինչպես նաեւ գործիք, որը կիրառվում է լեղապարկից քարերը հեռացնելիս։ Վիրաբույժները հրաժարվեցին բրոնխոսկոպիայից տուժածի դեմքի լայն վերքի պատճառով։

Հատկանշական է, որ տղամարդոը ոչ միայն ողջ մնաց, այլեւ խուսափեց հաշմանդամությունից։

Արտասովոր դեպքը նկարագրվել է Respiratory Medicine Case Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll