• Latest news

Սթրես կամ անառողջ ապրելակերպ. ռիսկի ո՞ր գործոններն են հանդիպում Հայաստանում սրտի կաթվածով պացիենտների մոտ

20 մարտի, 2019  18:12

2018-ին սրտի կաթված ունեցած պացիենտների 84.6 տոկոսը ավելորդ քաշ է ունեցել, 69.2 տոկոսը՝ խոլեստերինի բարձր ցուցանիշ, իսկ 46.2 տոկոսը ծխել է: Այս ամենը հաջողվել է պարզել սրտամկանի սուր կաթվածի համաճարակաբանական վերահսկման ծրագրի ընթաքցում, որի մասին լրագրողներին հայտնեցին Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերհսկողության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը եւ նույն կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

Ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2015-ին եւ դրա շրջանակում բժշկական կենտրոններում պարզում եւ վերլուծում են իրենց մոտ  սրտի կաթվածով հայտնված պացիենտների ռիսկի գործոնները:

2015-ին ըստ հավաքված տվյալների, ռիսկի առավել արդիական գործոններն են եղել ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը (կաթվածով հիվանդների 61 տոկոսը սակավաշարժ է եղել), խոլեստերինի բարձր մակարդակը (60 տոկոս), ծխելը (37 տոկոս) եւ ավելորդ քաշը (24.6 տոկոս): Բացի այդ կաթվածով հիվանդների 65 տոկոսը մինչեւ կաթվածը սթրես կամ դեպրեսիա է ապրել:

Սակայն սթրեսն ըստ մասնագետների, ինքնուրույն չի կարող սրտի կաթվածի հանգեցնել, այն համարվում է միայն նպաստող գործոն, որը բարձրացնում է  կաթվածի հավանականությունը ռիսկի այլ գործոնների առկայության դեպքում, որոնք սովորաբար կապված են անառողջ ապրելակերպի հետ:

Հետաքրքիր է, որ 2018-ին իրավիճակը մի փոեքր փոխվել է: Եթե երեք տարի առաջ ավելորդ քաշը կաթվածով մարդկանց միայն 24 տոկոսի մոտ էր, ապա այժմ այդ ցուցանիշն բարձրացել է մինչեւ 84.6 տոկոս:

Կաթված ունեցած պացիենտերի թվում ծխողները նույնպես ավելացել են՝ 46.2 տոկոս: 69.2 տոկոսի մոտ խոլեստերինի բարձր մակարդակ է եղել, իսկ 53.8 տոկոսը քիչ է շարժվել: Սթրեսը եւ դեպրեսիան անհանգստացրել է պացիենտների 63.5 տոկոսին:

Սրտի կաթվածների ռիսկի զարգացման գլխավոր գործոնները, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կապված են անառողջ ապրելակերպի հետ՝ հիպոդինամիայի, ծխելու, ինչպես նաեւ ավելրոդ քաշի եւ հիպերլիպեդեմիայի հետ, որոնք որպես կանոն, կապված են սխալ սնվելու եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության հետ:

Ռիսկի այս բոլոր գործոնները վերահսկելի են համարվում, դրանք կարելի է բացառել կյանքից՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի եւ գլխուղեղի կաթվածների եւ շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել