• Latest news

Մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով տղայի ազդրը կոտրվել է երկու մասի

25 մարտի, 2019  21:15

Բրիտանիայից 2-ամյա Հարիս Բրաունը ծնողների մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով կոտրել է ազդրը:

Daily Record-ը հաղորդում է, որ երեխան թռչկոտել է անկողնու վրա, մինչեւ որ մայրն այն հավաքել է: Անսպասելիորեն կինը պարզորոշ ճռթոց է լսել, երբ երեխան ընկել է բարձերի վրա: Նրա խոսքով՝ երեխայի մարմինը մի կողմ է թեքվել, իսկ ոտքը՝ հակառակ ուղղությամբ: Սկզբում երեխան ճչացել ու լաց է եղել, իսկ հետո կծկվել այնպես, կարծես, ցանկանում է քնել: Երեխայի մայրը՝ Էմման նրան անմիջապես հիվանդանոց է տարել: Այնտեղ նրան ռենտգեն են արել, որը ցույց է տվել, որ նրա մոտ գալարաձեւ կոտրվածք է՝ ոսկորը երկու մասի է կոտրվել:

«Բժիշկները երբեք չեն լսել, որ գոնե ինչ-որ մեկը նման ձեւով ազդրը կոտրած լինի: Դա մարմնի ամենամեծ ոսկորն է եւ այն նրա մոտ ուղղակի ջարդվել է: Բժիշկներն ասել են, որ նմանատիպ կոտրվածքները ստանում են վթարների, բատուտներից ընկնելու կամ ընտանեկան բռնության ժամանակ», — ասել է Էմման:

Սկզբում բժիշկները կարծել են, որ երեխան անկատար օստեոգենեզ ունի՝ բնածին հիվանդություն, որը փխրուն է դարձնում ոսկորները:

Սակայն ենթադրությունները չեն հաստատվել: Այժմ բժիշկները կարծում են, որ կատարվածը պարզապես անհաջողություն է:

Royal Aberdeen Children’s Hospital-ի բժիշկները  երեխայի տարիքի պատճառով որոշում են ընդունել վիրահատություն չանցկացնել:

 Դրա փոխարեն նրան որոշել են ավանդական մեթոդով բուժել՝ Բարունը ստիպված է եղել 3 շաբաթ հիվանդանոցում անցկացնել ՝ հատուկ ամրակում ֆիքսված ոտքով:

Բժիշկների խոսքով՝ մեծահասակ մարդու դեպքում վերականգնումը առնվազն կես տարի կտեւեր, սակայն տղան 2 ամիս անց արդեն կարողացել է քայլել:

Տուն վերադառնալով՝ տղան միանգամից ցանկացել է ցատկոտել մահճակալի վրա:

 «Ես չեմ կարծում, որ նա դաս է  քաղել: Նա չափազանց փոքր է տրամաբանական կապը հասկանալու համար», — ասել է մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել