• Latest news

Հրա՛շք. 10 հազար կամավորների օգնության շնորհիվ լեյկոզով հիվանդ տղան գտավ ցողունային բջիջների դոնորի

30 մարտի, 2019  19:30

Անգլիայի Վուսթեր քաղաքում հազարավոր մարդիկ օգնության են եկել 5-ամյա Օսկար Սաքսելբի Լիին, որը տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզով (ALL): Նրա պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել։

Հիշեցնենք, որ ծանր հիվանդությունը տղայի մոտ ախտորոշվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Օսկարը քիմիաթերապիայի կուրսեր է անցնում, սակայն ALL-ի դեմ պայքարի համար ավելի ագրեսիվ թերապիա է պահանջվում: Բուժման այս տեսակը հնարավոր է միայն ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում:

Բժիշկները ծնողներին ընդամենը 3 ամիս են տվել ոսկրածուծի դոնոր գտնելու համար: Միայն մարտի առաջին հանգստյան օրերին անձրեւի տակ մի քանի ժամ հերթի էր կանգնել 4855 մարդ։ Հաջորդ օրերին ցանկացողների թիվը շարունակում էր աճել՝ գերազանցելով 10 հազարը։

Ծանր հիվանդ տղային օգնելու ցանկությունն արդյունք տվեց. մասնագետներին հաջողվեց գտնել Օսկարի եւ 3 կամավորի միջեւ հյուսվածքային համատեղելիությունը։ Այս պահին Օսկարը սպասում է բջիջների փոխպատվաստման վիրահատությանը։ Նրա ծնողները երախտագիտություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել նրան այս ծանր շրջանում։ «Մենք գիտենք, որ առջեւում երկար ճանապարհ է սպասվում, բայց մենք կհաղթահարենք դժվարությունները, եւ մեր երեխան կապրի»,- նշել են նրանք։

Source: The Daily Mail

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել